Ամալ Քլունին պատմել է՝ ինչպես է հոլիվուդյան աստղի հետ ճակատագրական հանդիպումը փոխել իր կյանքը

18:00 Ապր 15 2018
1024
Ընտանիք
Ամալ Քլունին պատմել է՝ ինչպես է հոլիվուդյան աստղի հետ ճակատագրական հանդիպումը փոխել իր կյանքը

Միջազգային կարգի իրավաբան, հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունին ամերիկյան Vogue ամսագրին տված հարցազրույցում պատմել է երջանիկ ընտանեկան կյանքի, երկվորյակների մայր լինելու հաճույքի մասին:
«Երբ նրան հանդիպեցի, 35 տարեկան էի ու չէի էլ կարծում, որ հետս նման բան կպատահեր: Ես չէի մտածում ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին»,-պատմել է տիկին Քլունին՝ վերհիշելով, որ ամուսնու հետ ծանոթացել է 2013թ., երբ իրենց ընդհանուր ընկերոջ հետ նրա տուն է գնացել: Ի դեպ, այդ ժամանակ Ջորջ Քլունիի ծնողները ևս տանն են եղել ու շատ են հավանել Ամալին:

Իրավապաշտպանի խոսքով՝ Ջորջի հետ հանդիպումից հետո հասկացել է, որ փոխվել է և ցանկանում է ընտանիք կազմել, մայրանալ, սիրված կին իրեն զգալ:

Հայտնի է, որ զույգի կապը սկսվել է էլեկտրոնային նամակագրությունից ու կարճ ժամանակում վերաճել սիրավեպի:

Մինչդեռ Ջորջ Քլունին, որը նախքան Ամալի հետ հանդիպումը Հոլիվուդի երդվյալ ամուրիներից էր ու նույնիսկ ինքն իրեն խոսք էր տվել, որ երբեք չի ամուսնանա, ճակատագրական հանդիպումից հետո հասկացել է, որ Ամալի դեպքում ամեն ինչ այլ է:

«Մենք աֆրիկյան սաֆարիում էինք՝ մեր ընկերների հետ: Երբ Ամալին ընձուղտներ մոտեցան, նա ժպտում էր, իսկ ես նրան լուսանկարում էի: Հենց այդ պահին հասկացա, որ ուզում եմ նրան ամուսնության առաջարկ անել»,-պատմել է Ջորջը:

Խոսելով երկվորյակների՝ Ալեքսանդրի ու Էլլայի մասին՝ Ամալը նշել է, որ ինքն ու ամուսինը փորձում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել 10 ամսական փոքրիկների հետ:
Նա մանրամասնել է, որ որդին ու դուստրն արդեն ասում են «մամ», «պապ» բառերն ու շատ են սիրում իրենց անկողնում քնել:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Ընտանիքում պետք է լինի խաղաղություն
Ընտանիք
13:21 Հլս 13 2017
1935
Հայկական էստրադայի ամենատարբերվող ձայնը,՝ Միստր X-ը, այժմ բնակվում և մասնագիտական գործունեությունն է շարունակում ԱՄՆ-ում:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`