Դոնաթելա Վերսաչեն խոսել է թմրադեղերից կախվածության, եղբոր և դստեր մասին

20:00 Ապր 15 2018
1085
Ժամանց
Դոնաթելա Վերսաչեն խոսել է թմրադեղերից կախվածության, եղբոր և դստեր մասին

Եղբոր՝ Ջանի Վերսաչեի մահից երեք ամիս հետո Դոնաթելա Վերսաչեն թողարկել է իր առաջին հավաքածուն, հենց նա է հիմա ղեկավարում է նորաձություն տունը:  Իր հայտնի հարազատների, գործարարության և առողջության մասին 62-ամյա Դոնաթելան խոսել է հարցազրույցի ժամանակ:

 

Ինչպես հայտնի է,  Ջանի Վերսաչեն,  իր քրոջը ժառանգություն է  թողել Versace-ի ակցիաների 20 տոկոսը, եղբորը Սանտոյին` 30 տոկոսը և իր զարմուհուն` Ալեգրային 50 տոկոսը, ով 11 տարեկան է եղել, երբ հայտնի դիզայներին սպանել են:

«Կտակը խելագարություն էր, սակայն բոլոր արվեստի մարդիկ խելագարներ են: Ջանին պաշտում էր իմ աղջկան և միշտ նրան անվանում էր «իմ փոքրիկ արքայադուստր»: Նա նրան հսկա ժառանգություն է թողել: 11 տարեկանում  նա հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:  Ես ոչ մի երեխայի նման բան չէի ցանկանա: Իր բրենդի 50 տոկոը տալով իմ դստերը, նա ստիպեց ինձ ընկերության ղեկը ստանձնել, մինչև Ալեգրան չափահաս դառնա: Եթե նման հնարք չլիներ, ես կարող էի  ընկերությունը լքել նրա մահից հետո»,-պատմել է  Դոնաթելան:

 

«Ջանին ինձ դարձրեց իր ամենամտերիմ ընկերը 12 տաեկանից: Նա ինձ համար հիանալի կաշվե կիսաշրջազգեստներ էր կարում, իր հետ տանում էր ակումբներ և ինձ վերաբերվում էր ինչպես կնոջ:  Մենք ուշ գիշերները գնում էինք ռոք համերգներ լսելու և դրանք մեր կյանքի երջանիկ պահերն էին: Ես ինձ մեծ էի զգում, ես միշտ կարծում էի, որ իմ ամբողջ կյանքը այդպես կլինի»,-հավելել է վերջինս:

Դոնաթելան նաև խոսել է  թմրադեղերից կախվածության ու բուժման մասին.  «Ես մի սխալը մյուսի հետևից էի անում, փորձելով փոխարինել Ջանինին: Երբ որևէ նոր բան էի փորձում,  մարդիկ դժգոհությամբ իրենց գլուխներն էին թափահարում: Միայն 7-8 տարուց հետո դարձա ուժեղ և  կարողացա  դիմանալ ճնշմանը:  Լինում էր ժամանակ, որ միայնակ էի մնում իմ կախվածության հետ ու հասկանում էի, որ ես շատ հիվանդ եմ: Իմ ատելությունն իմ հանդեպ ավելի էր ուժեղանում: Ոչ ոք չէր կարծում, որ ես կընդունեմ Էլթոն Ջոնին, սակայն նրա հետ խոսակցությունից հետո, ես փոխեցի երեկոյան զգեստն ու անդամները սպորտային կոստյումով»,-հավելել է Դոնաթելան:

Աղբյուրը՝ life.panorama.am

Հարակից նյութեր

Խուլ ամերիկուհին մասնակցել է America՚s Got Talent մրցույթին
Ժամանց
14:05 Հնս 09 2017
1315
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհին, որը 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent հեռուստաշոուի փուլը:
Ջոնի Դեփն այսօր դարձավ 54 տարեկան
Ժամանց
14:48 Հնս 09 2017
805
1963 թվականի հունիսի 9-ին է ծնվել ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան Ջոնի Դեփը:
10 պարագաներ, որոնք անհրաժեշտ են բոլոր ծնողներին
Ժամանց
17:40 Հնս 12 2017
1359
Որպեսզի երեխաներին դաստիարակելու գործընթացն ավելի թեթև և հաճելի լինի, իսկ ծնողները մի փոքր ժամանակ էլ կարողանան իրենց հատկացնել, դիզայներները նոր հայտնագործություններ են կատարել, որոնք պարզապես կհիացնեն բոլոր ծնողներին:
Ինչ է նվիրել Forbes-ի տնօրենը Քիմ Քարդաշյանին
Ժամանց
11:10 Հնս 14 2017
1599
Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է (տեսանյութ)
Քաղաքականություն
15:55 Ապր 16 2018
6614
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`