«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում

13:00 Ապր 14 2018
1000
Բիզնես
«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում

Նամակը, որը գրել Էր «Տիտանիկի» փրկված ուղեւորուհի Քեյթ Բասը, շուտով աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը: Նամակը գրվել Է 1912 թվականի ապրիլի 10-ին, այն օրը, երբ նավը Սաութհեմփթոնից (Անգլիա) սկսեց իր առաջին ուղերթը: Քեյթ Բասը երկրորդ դասի ուղեւորուհի Էր եւ, հիանալով նավով, տեղի ունեցած ամեն բան նկարագրել Է թղթի վրա: Նա թղթի բոլոր երեսներին գրել Է սեւ թանաքով: Հասցեատերը Փերսի Ջեյմսն Էր:

Ապրիլի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսում խորտակվել Է այսբերգին բախվելու պատճառով: Նավի վրա գտնվում Էր մոտավորապես 2 հազար 224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել են: Աղետի ազդանշանով ժամանած «Կարպատիա» շոգենավը փրկել Է 700-ից քիչ ավելի մարդկանց, որոնց թվում եղել Է նաեւ Քեյթ Բասը:

Նամակի հեղինակը մահացել Է 1972 թվականին 96 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նամակը համարվում Է նրա հետնորդների սեփականությունը: Դրա նախնական արժեքը գնահատվում Է մոտավորապես 30 հազար դոլար, հաղորդել Է Sputnik-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

Հարակից նյութեր

McDonald’s-ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի մերձակայքը.
Բիզնես
13:52 Հնս 09 2017
1643
McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։
Iberian-ն աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել
Բիզնես
18:05 Հնս 09 2017
962
Ամերիկյան Flightstats ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում աշխարհի գրեթե բոլոր օդանավակայանների ժամատախտակներն առցանց ռեժիմով ներկայացնելու ոլորտում, հրապարակել է աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների ցանկը:
Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց
Բիզնես
13:35 Հնս 13 2017
917
Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը հունիսի 10-ին Երևանում «ББДДЧ-պարզ մարքեթինգ մեծ արդյունքների համար» թեմայով սեմինար անցկացրեց:
Լավագույն սմարթֆոնը՝ ըստ փորձագետների
Բիզնես
13:37 Հնս 15 2017
1017
Հարավկորեական Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից: Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ՝ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`