Վենեսուելացի լուսանկարիչը շահել Է World Press Photo մրցույթը

18:00 Ապր 14 2018
956
Մրցույթ
Վենեսուելացի լուսանկարիչը շահել Է World Press Photo մրցույթը

Վենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտի լուսանկարը լավագույնն Է ճանաչվել World Press Photo-ի վարկածով: Հեղինակավոր միջազգային մրցույթի հաղթողների եւ մրցանակակիրների հայտարարման արարողությունը կայացել Է ապրիլի 12-ի երեկոյան Ամստերդամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում պատկերված Է վազող այրվող տղամարդը հակագազով՝ 28-ամյա Խոսե Վիկտոր Սալասար Բալսան, որը 2017 թվականի մայիսի 3-ին Կարակասում մասնակցել Է հակակառավարական ցույցերին: Նրա հագուստն այրվել Է, երբ պայթել Է մերձակայքում հրկիզված մոտոցիկլետի վառելիքի բաքը: Առաջին եւ երկրորդ աստիճանի այվածքներով նա տեղափոխվել Է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն Է ցույց տրվել:

World Press Photo-ն լուսանկարիչների ամենահեղինակավոր միջազգային մրցույթն Է, որն իր պատմությունն սկսել Է 1955 թվականից: Դրա նպատակը բարձր ստանդարտների պահպանումն ու զարգացումն Է ֆոտոլրագրության եւ ֆոտովավերագրության բնագավառում: Այս տարի ընտրության ընթացքում ժյուրիի անդամները դիտել են ավելի քան 73 հազար լուսանկար, որոնք արել են 4,5 հազար լուսանկարիչներ 125 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը՝ armenpress.am

Հարակից նյութեր

Հայտարարվել է սոցհոլովակի սցենարի մրցույթ
Մրցույթ
22:15 Օգս 22 2017
1522
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մրցույթ է հայտարարել
Նոր ալիքը 3 հաղթող ունի․ Էռնա Միրը կիսում է առաջին տեղը
Մրցույթ
17:45 Սեպ 14 2017
1802
Սոչիում կայացավ «Նոր ալիքի» մրցութային երրորդ օրը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրին երգերի պրեմիերաներ։
Էռնա Միր. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում»
Մրցույթ
15:15 Սեպ 15 2017
1799
Սոչիում կայացավ «Նոր ալիքի» մրցութային երրորդ համերգը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրին երգերի պրեմիերաներ։
Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը իսպանիայում կայանալիք Միջազգային «Богатство голос» մրցույթում
Մրցույթ
13:15 Սեպ 23 2017
1573
Գոռ Թումանյան, Յուրի Սարգսյանը Իսպանիայում տեղի ունեցող «Богатство голос» միջազգային երաժշտական մրցույթին կներկայացնի Հայաստանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`