«Հարսանեկան խառնաշփոթ Երևանի մետրոպոլիտենում». վաղվանից եթերում կլինի «Մինչ հարսանիք» նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)

17:51 Ապր 14 2018
3258
Նախագծեր
«Հարսանեկան խառնաշփոթ Երևանի մետրոպոլիտենում». վաղվանից եթերում կլինի «Մինչ հարսանիք» նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպե՞ս են գույգերը պատրաստվում հարսանիքներին, ու՞մ են դիմում, ի՞նչ ծառայություներից են օգտվում. այս ու նման այլ հարցերի պատասխանները կօգնեն գտնել դերասաններ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ վաղվանից եթեր հեռարձակվող «Բեմել» փրադաքշնի  «Մինչ հարսանիք» հաղորդման շրջանակներում:

 

Այսուհետ հեռուստադիտողն ամեն կիրակի կարող է տեսնել հարսանեկան նախապատրաստական անցուդարձն ու հաճելի խառնաշփոթը:

Հաղորդման նպատակների, հաղորդավարների ընտրության ու այլ մանրամասների մասին ArenaNews.am կայքը զրուցել է նախագծի տնօրեն,  «Բեմել»  փրադաքշնի գործադիր տնօրեն Հայկ Խանզադյանի հետ:

-Հայկ, նախագիծը վաղն արդեն կլինի եթերում, մինչ այդ կխնդրեմ առավել մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին:

 

-«Մինչ հարսանիք» նախագիծը իր ձևաչափով հաղորդում-սիթքոմ է. հաղորդման ընթացքում հաղորդվարներ Աննան ու Դավիթը ներկայանում են որպես զույգ ու իրենց օրինակով ցույց են տալիս հարսանիքի նախապատրաստական աշխատանքները:

Մեր նպատակը հեռուստադիտողներին ներկայացնելն է բոլոր այն երևույթները, որոնք որևէ կերպ առնչվում են հարսանեկան արարողակարգի ծեսերին ու ավանդույթներին: Հաղորդման կառուցվածքը թույլ է տալիս հստակ ներկայացնել հին, ազգային ավանդույթներից մինչև ժամանակակից, ներկայիս հարսանեկան միջոցառումները:

Կարճ ասած՝ սա հարսանեկան ուղեցույց է: Առաջին հաղորդման ժամանակ՝ օրինակ զգեստի ընտրությունը կտեսնենք. այս ամենը դառնում է շոու, երբ զույգը դուրս է գալիս հարցումների ու նախապատրաստական աշխատանքներին սկսում է ներգրավել անցորդներին. օրինակ՝ հարցնելով, թե ո՞ր զգեստն ավելի համապատասխան կլինի Աննային:

-Խոսեցիք հարցումներից, կխնդրեմ ներկայացնեք նաև անցորդների արձագանքն՝ ի՞նչ կերպ են անցնում նկարահանման այդ հատվածները:

-Երբ Աննան հարսանեկան զգեստով նկարահանող խմբի հետ դուրս եկավ փողոց, մարդիկ սկզբից տարօրինակ էին նայում, անցորդների համար սա նորություն էր: Դե բնական է, երբևէ չի եղել, որ ամուսնացող զույգը անցորդներից ճշտի, թե որ զգեստն արժե ընտրել հարսի համար:

Սկզբում անհասկանալի էր, բայց երբ մոտենում էին, հետաքրքրվում էին, թե սա ինչ է, սկսում էին պատկերացում կազմել:

Ունեցանք նկարահանումներ նաև մետրոպոլիտենում. իրենք էլ մեծ ուրախությամբ սա ընդունեցին, որովհետև երբևիցե մետրոպոլիտենում հարսի զգեստով աղջիկ չէր հայտնվել: Ինչպես աշխատակիցներն էին նշում սա մետրոպոլիտենի պատմության մեջ առաջին դեպքն էր:

-Անոնսն արդեն եթերում է, հեռուստադիտողների կողմից հետարքրքվածությունն ինչպե՞ս կգնահատեք:

-Արձագանքների մասին դեռ վաղ  է լիարժեք խոսել, բայց շատ-շատ են հարցնում, թե երբ է մեկնարկելու նախագիծը. շատերն են անհամբեր  սպասում: Առաջին եթերից հետո նոր կտեսնենք, թե ինչպես կընդունվի:

Ի դեպ, հաղորդումն ունենալու է նաև ինտերակտիվ բնույթ, հարց է հնչելու նաև հեռուստադիտողին, բայց հեռուստադիտողն այդ մասին եթերից կտեղեկանա: Հաղորդումը բաղկացած է լինելու մի քանի էջերից, որոնց մասին դեռ չեմ ուզում շատ մանրամասներ ներկայացնել:

-Էջերից անոնսում ներկայացված էր «Հարսնահյուր» էջը, հետաքրքիր է ինչպե՞ս է կատարվում հյուրերի ընտրությունը:

-Նախ նշեմ, որ «հարսնահյուր» բառը պատահական ընտրված չէ. այն հայկական արմատներ ունի, հնուց եկած բառ է. «հարսնահյուր» են ասել այն մարդուն, ում հրավիրել են հարսանիքի:

Այդ էջում հրավիրում ենք ճանաչված մարդկանց, ովքեր պատմելու են իրենց հարսանիքների մասին, կիսվելու են  իրենց տպավորություններով, մեկնաբանելու են, թե օրինակ ինչպես կկազմակերպեին իրենց հարսանիքը, եթե այն կազմակերպելու լինեին այսօր: Այդ էջում ունենք նաև ժամանցային բլից հարցեր: Շատերին հարցնում ենք օրինակ՝ իրենց ամուսնության ամսաթիվը, փորձում են մտաբերել, ու բավական դժվարությամբ, բայց բարեբախտաբար բոլոր հյուրերին հաջողվում է հիշել ամսաթիվը:

-Եվ վերջում, կխնդրեմ նշեք, թե ինչպե՞ս է կայացվել հաղորդվարների ընտրությունը:

-Ե՛վ Աննան, և՛ Դավիթը համապատասխանում էին բոլոր այն ստանդարտներին, որոնք պետք են այս հաղորդման համար, բացի դա, իրենք նաև զույգ են ու կարծում եմ՝ մեր գործն այս առումով ավելի է հեշտացել:

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Սա որդուս առաջին մեծ փորձն է դերասանական ոլորտում»
Նախագծեր
16:19 Հլս 25 2017
2243
Բնույթով հանգիստ, կատակասեր և հետաքրքրասեր Ալեքսանդր Արզումանյանը, նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։
«Հայաստանի ձայնի» ժյուրիի կազմը բացահայտված է
Նախագծեր
15:00 Օգս 29 2017
1776
ժյուրիի կազմն արդեն բացահայտված է։
Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին
Նախագծեր
11:00 Օգս 31 2017
1507
Հայտնի են «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի աստղային մարզիչները:
«Հայաստանի ձայնը» նախագիծը նոր տեսանյութ է հրապարակել
Նախագծեր
16:30 Օգս 31 2017
1765
Նոր տեսանյութ՝ «Հայաստանի ձայն»-ից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է (տեսանյութ)
Քաղաքականություն
15:55 Ապր 16 2018
6614
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`