«Որդիս ուզում էր նկարահանվել, ես էլ դիմեցի ստեղծագործական թիմին...». Ալեքսանդր Բաբասյան

10:30 Ապր 16 2018
1071
Մեդիա
«Որդիս ուզում էր նկարահանվել, ես էլ դիմեցի ստեղծագործական թիմին...». Ալեքսանդր Բաբասյան

Tert.am Life-ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմեց, որ որդու ցանկությունն է եղել հայրիկի կողքին նույն սերիալում հայտնվելը և ինքը երեխային սերիալում նկարահանելու առաջարկ է արել ստեղծագործական թիմին:

«Ալեքսանդրն ասում էր՝  պապա, գնամ քո կինոյում նկարվեմ, հետո ես ու դու նստենք, թեյ խմենք ու հեռուստացույցով նայենք մեր կինոն: 4 օր առաջ իրեն ինձ հետ տարել էի նկարահանման, սակայն ինքը տեսարան չուներ, ասաց՝ պապա, խոսք տվեցիր, որ կնկարվեմ: Դրա  համար ես, անպայման, ուզում էի, որ տղաս նկարահանվի, ինքն իրեն տեսնի էկրանից: Առաջարկեցի երեխային նկարահանել  վերջին սերիայում, քանի որ վերջին սերիան, որպես կանոն, շատ դիտումներ է  ունենում»,- ասաց Ալեքսանդրը:

Ըստ հայրիկի՝ նկարահանման հրապարակում տղան իրեն բավականին վարժ է պահել, հայրիկի ներկայությունն էլ շատ է օգնել: Սա երեխայի առաջին դերասանական քայլը կարելի է համար, թեև ավելի փոքր տարիքում նման փորձ ունեցել է երաժշտական տեսահոլովակում:

 Ալեքսանդրի խոսքով՝ 4 տարեկան որդու մոտ դերասանական հակումներ նկատում է, սակայն չէր ցանկանա նրան այս ասպարեզում տեսնել: «Ինքն ազատ ու շփվող երեխա է:  Երկու օր առաջ էլ մանկապարտեզում իրենց հանդեսն էր։ Ես հետևում էի բոլոր երեխաներին, պետք է տեսնեիք, թե ինքն ինչպես էր արտասանում՝ էմոցիոնալ շարժուձևով, ձեռքերի օգնությամբ նկարագրելով խոսքը: Ես զգում եմ, որ նրա մեջ դերասանական մեծ տաղանդ կա»,- ասաց դերասանը ու հավելեց, որ ապագայում ինքը չէր ցանկանա որդուն տեսնել այս ոլորտում, սակայն երեխայի ազատ ընտրության հնարավորությունն էլ չի սահմանափակի:

«Ես, բնականաբար, չեմ ուզում, որ տղաս դերասան դառնա: Կարծում եմ` քիչ մարդկային ռեսուրս ունեցող երկրներում երկու մասնագիտություն կա, որ պետք չէ ընտրել՝  դերասանի և  մարզիկի:  Որպես կանոն, մեր երկրում այդ երկուսն էլ չհարգված մասնագիտություններ են: Իհարկե, մարդը կարող է սիրվել բոլորի կողմից, բայց իր սիրված լինելուն համապատասխան ոչ մի արդյունք չստանալ: Տեսեք, թե մեր հարևան երկրներում, օրինակ, սահմանակից Թուրքիայում դերասանը որքան կարող է վարձատրվել ու ինչ մասսայականություն կարող է  ունենալ, Հայաստանում`որքան: Դու կարող ե ընդամենը հաճույք ստանալ քո աշխատանքից, բայց չի կարելի դա ընտրել որպես հիմնական մասնագիտություն»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝ life.tert.am

Հարակից նյութեր

Էրիկը ներկայացրել է նոր երգ -«Իմ սիրելի»
Մեդիա
17:15 Հնս 08 2017
5540
Երգիչ Էրիկը ներկայացրել է իր նոր`«Իմ սիրելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մարտիրոսյան` «Ամենասիրուն»
Մեդիա
15:15 Հնս 20 2017
5865
Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Ամենասիրուն» երգի հիման վրա։
Իվետա Մուկուչյան` «Հայաստան ջան». Պրեմիերա
Մեդիա
16:50 Հնս 27 2017
3492
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր` «Հայաստան ջան» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Երաժշտության հեղինակն Իվետան է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
 
 
 
Անուն, ազգանուն
Նկար
ATTACHED_FILE_SIZE
Հաղորդագրություն
Ձեր հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր, որևէ ապրանքանիշի կամ ծառայության գովազդ կամ լոբբինգ և տվյալ հրապարակումը չպետք է հակասի ազգային անվտանգության առաջնային պահանջներին:
`