Մաքսի ու Էլենի հարսանիքը և «Էլենի օրագրի» վերջին սերիայի մյուս հետաքրքիր դրվագները․ ինչու պատմությունը չի շարունակվի

13:15 Հուլիս 29 2019
*
Ժամանց
Մաքսի ու Էլենի հարսանիքը և «Էլենի օրագրի» վերջին սերիայի մյուս հետաքրքիր դրվագները․ ինչու պատմությունը չի շարունակվի

Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես, ամուսնացան, հարսանեկան ֆոտոշարքն էլ իրականացրեց Tert.am Life-ը:)

Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:

Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը: Սա այդ դեպքերից էր։ Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:

«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,- Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել: Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։

Կան սյուժետային գծեր, որոնք Անին զարգացրել է ֆիլմում՝ հաշվի առնելով դերասանների խաղն ու լսարանի արձագանքը: Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ո՞ր զույգին էր ամենից շատ համակրում՝ որպես սցենարիստ:

«Երկու կերպարի սյուժետային գծերը զարգացման երկու հավանական տարբերակ ունեին․ մի դեպքում արագ պետք է ավարտին հասցնեի նրանց պատմությունը, մյուս դեպքում՝ զարգացում տայի և հասցնեի մինչև ֆինալ։ Խոսքս Անուշիկի և Գրիգի կերպարների մասին է։ Իրինա Այվազյանը, հետագայում նաև Տիգրան Ալթունյանը, արդարացրեցին բոլոր սպասելիքները, սիրվեցին հեռուստադիտողի կողմից, և նրանց պատմությունը շարունակվեց։ Հետագայում Անուշիկ և Միկա զույգը դարձավ երկրորդ եթերաշրջանի ֆավորիտը։ Անձամբ ինձ համար հետաքրքիր էր հետևել Արսենի և Ինեսայի հարաբերությունների զարգացմանը։ Ինչ վերաբերվում է ամենատպավորիչ զույգին, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել, նրանցից յուրաքանչյուրն առանձին պատմություն էր, որը սերիալից դուրս էլ կարող էր գոյություն ունենալ՝ որպես ինքնուրույն ֆիլմ»,- եզրափակեց սցենարիստը:

 

tert.am

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test