ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. «Ազգային երգիչ»-ը մեկնարկում է․ ինչպե՞ս են անցել լսումներն ու ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին (լուսանկարներ)

15:26 Սեպտեմբեր 09 2019
*
Նախագծեր
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. «Ազգային երգիչ»-ը մեկնարկում է․ ինչպե՞ս են անցել լսումներն ու ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 15-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի «Ազգային երգիչ» նախագիծը։ 2 տարուց ավելի տևած դադարից հետո հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ՝  սեփական ուժերը փորձել ցանկացողների, նորը սովորելուն պատրաստների և ժողովրդականն ու ազգայինը ժամանակակից մատուցմամբ ներկայացնելով հետաքրքրվողների համար։

Ի դեպ, «Ազգային երգիչ»-ը չպետք է շփոթել «Ժողովրդական երգիչ» նախագծի հետ.

««Ազգային երգիչը» տարբերվում է նրանով, որ այստեղ գալիս են ոչ միայն ժողովրդական, այլև՝ էստրադային, փոփ, ռեփ, ռոք ոճերում երգող մասնակիցները: Բոլորն ի վերջո՝  գալա համերգների ժամանակ,  երգելու են ժողովրդական երգեր, բայց այսօրվա շնչով ու նոր մատուցմամբ։ Բենդ, դիջեյ, շոու, ժամանակակից գործիքներ․ կարճ ասած՝ մոդեռն ու նորովի մեկնաբանություն, ինչը նոր գույն կտա ժողովրդական երգին»,-ArenaNews.am-ի հետ զրույցում պատմեց նախագծի գլխավոր պրոդյուսեր Աննա Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է երաժշտության մոդեռնիզացմանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանի խոսքով՝ ուշադիր ու զգույշ են մոտեցել ցանկացած էքսպերիմենտի․

«Մենք շատ զգոն ենք, որ այն մեղեդային գիծն ու կորիզը, որը բնօրինակի մեջ է եղել, հանկարծ չփոխվի։ Ներգրավել ենք ժողովրդական երգերի լավագույն մասնագետներին, որոնք ուշիուշով հետևում են,  որ որևէ բացթողում չլինի և պահպանելով բնօրինակը՝ մեկնաբանություն արվի ժամանակակից ձևով: Այս հարցը շատ ենք կարևորում, քանի որ մեր աչքի առաջ տեսնում ենք, որ շատ հաճախ նորացնելու փոխարեն աղավաղում են ժողովրդական մեղեդիներն, ու բնօրինակի փոխարեն հայտնվում է մի բան, որը կարծես այդ երգն է, բայց իրականում այդ երգի հետ որևէ կապ չունի»։

Նոր մատուցումը հոգեհարազատ կլինի նաև երիտասարդներին, որոնք սովոր են ժամանակակից հնչյուններին, գործիքավորումներին  և տենդենցներին․

«Ինչպես «Ժողովրդական երգիչ» նախագիծն արթացրեց սեր այս ոճի հանդեպ ու մարդիկ մասայաբար սկսեցին հետևել ժողովրդական երգին, նույն անելու է նաև «Ազգային երգիչը»։ Ամեն մեկը կարողանալու է գտնել այն ռիթմերը, որոնք իրենց հարազատ են: Երիտասարդները կարողանալու են պարել ժողովրդական երգի տակ, մեծահասակները լսեն իրենց սիրելի երգերը»,-ասաց Աննա Թադևոսյանը։

Նախագծի մասնակիցների համար սահմանված՝ 16-ից 26 տարեկան շեմը պատահական չի ընտրվել․ Գիսանե Պալյանի խոսքով՝ ցանկություն կա այս ամենում ներգրավել հենց  այդ լսարանին․

«Մասնակիցները բավական բարձր պատրաստվածություն ունեին․ դիմողների թվում հատկապես շատ էին ժողովրդական ոճի կատարողները: Նրանց ընտրությունն արվել է մի քանի չափանիշներով․ քանի որ ներկայացնելու ենք շոուծրագիր, հաշվի է առնվել ոչ միայն  վոկալային կարողություններն, այլև՝ արտիստիզմը, բեմական կեցվածքը, խարիզման, մատուցումը: Աշխարհում ոչ մի երգիչ միայն անթերի տեխնիկայով չի կարող զարմացնել․ պետք է լինել արտիստ,  մատուցել հոգով և էմոցիայով»:

Աննա Թադևոսյանի խոսքով ևս՝ ունեն շատ ուժեղ մասնակիցներ․ «Սերունդ է փոխվել, «Ժողովրդական երգիչ» նախագծից 4 տարի է անցել, X factor-ից՝ 3 տարի: Երբ նախագծերն իրար  հաջորդում են, մասնակիցների մեջ հաճախ կարելի է նույն դեմքերը տեսնել․ այս դեպքում նախորդ նախագծերին մասնակցած կատարողները շատ քիչ էին՝  նոր սերունդ է եկել, նոր դեմքեր»։

Ինչ վերաբերում է ժյուրիի կազմին, գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ ազգային երգչին որոշել են ազգովի ընտրել։ Լսումների փուլին ժյուրիի անդամներն են՝ Սևակ Ամրոյանը, Արփին, Անդրեն, Ավետ Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:

Հաջորդ փուլերում միանալու են ժյուրի նոր անդամներ։ Ժյուրիի կազմում հնարավորություն կլինի տեսնել գրեթե բոլոր սիրված  երգիչներին, հաղորդավարներին, գործիքավորողներին։

ArenaNews.am

Հարակից նյութեր

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նախագծեր
20:51 Ապրիլ 16 2024
Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների … ...
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Նախագծեր
20:02 Ապրիլ 16 2024
Իրանի քաղաքականությունը խարսխված է բարեկամության և խաղաղության առանցքի վրա, ուստի, տարածաշրջանին և ամբողջ աշխարհին ուղղված իրանական ուղերձը բոլոր ազգերի համար … ...
Սպասվում է անձրև. եղանակը` առաջիկա 5 օրերին
Նախագծեր
21:08 Ապրիլ 14 2024
Երևան քաղաքում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ … ...
Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի. «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր
Նախագծեր
20:49 Ապրիլ 14 2024
«Իսրայելահայեր» թերթի հիմնադիր Արտյոմ Չերնոմորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Իսրայելի վրա Իրանի գիշերային հարձակումից հետո հայ համայնքում տուժածներ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test