Լավ, ազգային զարթոնքի այս մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չներկայացաք ժողովրդին, բա Դուք ո՞ւմ հոգևոր առաջնորդն եք, ո՞ւմ Հովիվն եք, ո՞ւմ Կաթողիկոսը

09:00 Մայիս 04 2018
*
Հասարակություն
Լավ, ազգային զարթոնքի այս մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չներկայացաք ժողովրդին, բա Դուք ո՞ւմ հոգևոր առաջնորդն եք, ո՞ւմ Հովիվն եք, ո՞ւմ Կաթողիկոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ

Ներեցեք, բայց որքան փորձեցի զսպել ինձ, չկարողացա: Մտածում էի, որ վերջին պահին լեթարգիական քնից կարթնանաք և կանցնեք Ձեր բուն առաքելությանը, բայց պարզվում է, որ սխալվեցի, Դուք անդրդվելի եք ամենաաշխարհիկ, ուղղակի նյարդերից ու հոգուց զուրկ մարդու պես: Սոսկալի է, որ մոռանում եք Ձեր փառահեղ նախորդներին, որոնք հայրենիքի ամենածանրագույն օրերին եղել են հայ ժողովրդի հետ և առաջնորդել, անձնազոհաբար դիմակայել անկարելի աղետներին: Լավ, ազգային զարթոնքի այս մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չներկայացաք
ժողովրդին, բա Դուք ո՞ւմ հոգևոր առաջնորդն եք, ո՞ւմ Հովիվն եք, ո՞ւմ Կաթողիկոսը: Էլ չեմ ասում՝ Վեհափառը, որովհետև ինքներդ եք զրկել Ձեզ այդ սրբազան տիտղոսից: Ժողովրդի կողքին լինելու փոխարեն, ընդհակառակն, իշխանավորների հետ եք նստում-վեր կենում, այսինքն հլու հնազանդ ծառայում եք թշնամյաց և ուրեմն՝ մասնակցում հակաժողովրդական դավադրությանը: Իմ աստվածավախ լինելն է միայն կաշկանդում ինձ առավել խիստ որակումներ չանելու առումով, թեև Դուք Աստծուն այնքան եք մոտ, որքան ես… Մուհամմեդին (մեղա Աստծո): Ինչևէ, սթափվեք և հենց այս պահին միջամտեք ԱԺ-ի նիստում ընթացող գործընթացին, Դուք կարող եք դարձի բերել գոնե մի քանի հանրապետականների և համոզել, որ անհապաղ շրջվեն դեպի ժողովուրդը և փոխեն հույժ ճակատագրական իրավիճակը: Դրա համար ունեք ընդամենը մեկ ժամ: Աճապարեք և ժողովրդին սատարելով փրկեք ինքներդ Ձեզ հետագա խայտառակությունից և նզովքից…
Ի սեր Աստծո, գեթ վերջին պահին Մայր Աթոռի տիրակալից փոխվեք իսկական Կաթողիկոսի, իսկական Հոգևոր Առաջնորդի: Խիզախելու համար շատ կարճ ժամանակ ունեք…

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Նորություններ
16:44 Մարտ 16 2024
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը
Առողջություն
02:20 Մարտ 08 2024
Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
Աշխարհ
20:27 Մարտ 07 2024
Գայլը՝ Ապարանի փողոցներում
Նորություններ
14:06 Մարտ 02 2024

Test