«Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Աննա Հակոբյանին

12:09 Հոկտեմբեր 03 2019
*
Քաղաքականություն
«Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Աննա Հակոբյանին

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորը ծաղրում են Նիկոլի սելֆին ու ոչ ոք չի ուզում այդ մարդու դրության մեջ մտնել, հոգեվիճակը հասկանալ։ Միթե՞ չեք զգում Փաշինյանի նմանությունը փողոցներում իր հետ սելֆի անող քաղաքացիներին։ Մարդու այդ տեսակի համար կարևորը բովանդակությունը չէ, ընձեռնված հնարավորությունը օգտագործելը չէ, պետական ու անգամ անձնական շահը չէ… Կարևորը հետո այդ նկարին նայել ու պահը անընդհատ վերապրելն է։

Չե՞ք նկատել Նիկոլի հետ ոնց են սելֆի անում։ Գալիս կողքը արագ կանգնում ու նկարվում են։ Ոչ մոտենալիս են վարչապետի դեմքին նայում, ոչ հեռանալիս։ Աչքն անընդհատ տեսախցիկի ու էկրանի վրա է լինում, որ նկարը լավ ստացվի, հետո ստեղ-էնտեղ ցույց տան, սրտները փառավորվի։ Իսկ Նիկոլի սելֆին սերնդներին է հասնելու։ Դուք այսօր կասեք, կծիծաղեք, վաղն ամեն ինչ կմոռանաք։ Բայց այդ նկարը մնալու է Նիկոլի, Մարիամիկի ու Աշոտիկի, ինչպես նաև նրանց զավակների ու թոռների սրտերում։ Դե, կամ առնվազն, «սերվանդների» մեջ։

Այդքան չուզող մի եղեք, ամոթ է։ Փորձեք հասկանալ մարդուն։ Մտովի պատկերացրեք, թե հեռախոսի մեջ քանի անգամ է նայելու այդ նկարին։

Ի դեպ, այսքան երկար արդեն գրեցի, թույլ տվեք մի խորհուրդ էլ Աննա Հակոբյանին տալ։ Տիկին Աննա, Անգլիայում ասում են, որ եթե տղամարդու նասկիները կարճ են, ուրեմն կա՛մ վատ կրթություն ունի, կա՛մ ամուսնությունն է անհաջող։ Համացանցում որ նայեք, հագուստի էտիկետի մասին ահագին նյութ կա։ Հույսներդ էն արտգործնախարարի վրա չդնեք, նրանից օգուտ չկա։ Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում»։

Հարակից նյութեր

Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ռազմաբազան․
Քաղաքականություն
00:07 Փետրվար 24 2024
Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test