«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, «Երկիր ծիրանին»՝ ոչ

09:26 Հունիս 12 2017
*
Քաղաքականություն
«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, «Երկիր ծիրանին»՝ ոչ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կմասնակցի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Մենք եկել ենք աշխատանքի, սա մեր աշխատանքի մի մասն է: Երևանցիները մեզ ընտրել են, և կարծում եմ՝ այնքան էլ կարևոր չէ՝ կմասնակցենք երդմնակալությանը, թե ոչ: Չեմ կարծում, որ մասնակցելով կամ չմասնակցելով Երևանի համար կարևոր խնդիր ենք լուծում»,- ասել է Բախշյանը:

Գնահատելով անցած տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը՝ Բախշյանն ընդգծեց, որ իր բարձրացրած խնդիրների 30 տոկոսը լուծվել է, և հույս հայտնեց, որ այս անգամ թե իրեն, թե Տարոն Մարգարյանին կհաջողվի ավելի շատ գործ անել Երևանի զարգացման համար:

Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը, սակայն, չի մասնակցի հատուկ նիստին, որի ժամանակ Մարգարյանը պետք է երդվի: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը նույն ժամին հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու հարցը:

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Քաղաքականություն
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test