Իլոն Մասկը մտադիր է Մարս ուղարկել մեկ միլիոն մարդ

23:42 Ապրիլ 07 2024
*
Աշխարհ
Իլոն Մասկը մտադիր է Մարս ուղարկել մեկ միլիոն մարդ

SpaceX-ը մեծ շնորհանդես է անցկացրել, որին մասնակցել է կազմակերպության ղեկավար Իլոն Մասկը։ Միլիարդատերը կիսվել է SpaceX-ի ապագայի վերաբերյալ իր տեսլականով, ինչպես նաև Մարսի գաղութացման շուրջ մոտավոր ծրագրի մասին: Մասկի ելույթի ձայնագրությունը հասանելի է YouTube-ում և SpaceX X-ի պաշտոնական էջում։

Միլիարդատիրոջ խոսքով՝ հսկա Starship 3 հրթիռը հիմք կծառայի Մարսի գաղութացման համար։ Starship 3-ը հագեցած է նոր սերնդի Raptor շարժիչով, որի շնորհիվ հրթիռը կկարողանա տեղափոխել մինչև 200 տոննա բեռ։

Մասկը չի հստակեցրել, թե երբ է շահագործման հանձնվելու Starship 3-ը, սակայն ընդգծել է, որ այն շատ քիչ կարժենա ընկերությանը։ Նրա խոսքով՝ եթե Falcon 1-ի մեկնարկն այժմ արժե 10 մլն դոլար, ապա Starship 3-ը կարժենա 2-3 մլն դոլար։

«Ոչ ոք երբեք չի մտածել, որ դա հնարավոր կլինի: Ավելին, հայտարարված նպատակին հասնելու համար մենք ընդհանրապես ստիպված չենք լինի խախտել ֆիզիկայի օրենքները»,- նշել է Մասկը։ Բացի այդ, SpaceX-ի ղեկավարը հավելել է, որ իր ընկերությանը մոտ 20 տարի կպահանջվի Մարսի ուսումնասիրության համար։ Այդ ընթացքում, նրա խոսքով, մոտ մեկ միլիոն մարդ կարող է ուղարկվել կարմիր մոլորակ, ինչը բավական է ինքնաբավ գաղութային քաղաք ստեղծելու համար:

Միևնույն ժամանակ, միլիարդատերը կարծում է, որ նորաստեղծ մարսեցիների մեծ մասը դեռ չի կարողանա վերադառնալ հայրենի մոլորակ։

Հարակից նյութեր

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ
Աշխարհ
20:34 Ապրիլ 27 2024
Սիդնեյի օդանավակայանում մի տղամարդ վազել է թռիչքուղու վրա և փորձել բեռնախցիկի միջով մտնել ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Daily … ...
Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
Աշխարհ
20:17 Ապրիլ 24 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնության մասին օրենքը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում։ … ...
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Աշխարհ
20:04 Ապրիլ 24 2024
Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Աշխարհ
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test