«Հայաստանի ձայնի» ժյուրիի կազմը բացահայտված է

13:00 Օգոստոս 29 2017
*
Նախագծեր
«Հայաստանի ձայնի» ժյուրիի կազմը բացահայտված է

Կայծակնային հաջողության գաղտնիքն իմացող Սևակ Խանաղյանը, հարուստ կենսափորձ ունեցող Նունե Եսայանը, աստղային ճանապարհ անցած Արամեն և նորովի ներկայանալու վարպետ Սոֆի Մխեյանը կբացահայտեն 4–րդ «Հայաստանի ձայնին»։ Նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի աշնանը։ Գլխավոր գաղտնիքը` ժյուրիի կազմն արդեն բացահայտված է։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու «Հայաստանի ձայնը» նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը Tert.am Life–ի ընթերցողների համար մի շարք բացահայտումներ են արել նոր եթերաշրջանի մասին։

«Համոզված եմ` հետաքրքիր եթերաշրջան է լինելու։ 2 տարվա դադարից հետո կան փոփոխություններ, այդ թվում` տաղավարային, բացի այդ, աշխատում ենք գերհզոր լուսային տեխնիկայով, որի շնորհիվ մեր շոուն դառնալու է ավելի գեղեցիկ և արդյունավետ։ Լուսային աշխատանքների աջակցման համար շնորհակալ ենք EX production event company–ին ի դեմս` Գևորգ Աղաբալյանի»,– ասաց Իրինան ու հավելեց, որ նախագծի հաջողությունը հավասարաչափ կախված է մարզիչներից և մասնակիցներից։ Իրենք ընտրել են պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների, իսկ մասնակիցները, վստահ է, այս անգամ էլ զարմացնելու են հեռուստադիտողներին։

«Հայաստանը բավականին փոքր է։ Ամեն անգամ ահուդողով մտածում ենք, արդյոք կան նորանոր տաղանդներ, բայց հայերս երգող ազգ ենք։ Այս անգամ ևս հանդիսատեսը կզարմանա, թե ինչքան տաղանդավոր մարդիկ կան մեր կողքին։ Կբացահայտենք նոր դեմքերի»,– ասաց նա։

Իրինայի խոսքով` այս տարի մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել։ Ամեն տարի մասնակիցներից ընտրվել են 125–ը` կույր լսումներին մասնակցելու համար։ Այս անգամ նրանք 130–ն են։ Հիմա ստեղծագործական թիմը սպասում է Հոլանդիայի գործընկերոջը, որը նախապես գալիս և ստուգում է` արդյոք ամեն ինչ համապատասխանում է  միջազգային չափանիշներին, թրեյնինգներ է անցկացնում և ուղղորդում թիմին։ Շատ հարցեր էլ հենց նա է որոշում, օրինակ, թե մարզիչներից ով ում կողքին կնստի։ Իրինայի կենսափորձը հուշում է, որ մեծապես դրանից է կախված, թե հետագայում  ինչպես կընթանա իրենց շփումը։

Ռուբեն Մխիթարյանն էլ նկատեց, որ  «Հայաստանի ձայնը» միշտ մեծ աժիոտաժ է առաջացնում Հայաստանում. հեռուստադիտողները նախագծին սպասում են որպես տոնի։ Խոսելով ժյուրիի կազմի ընտրության մասին` նա ասաց, որ երկարատև քննարկումների արդյունքում ընտրել են 4 երաժշտի, որոնք ամենաշատ ուշադրությունը կարող են սևեռել նախագծի վրա։

«Նունե Եսայանը շատ մեծ փորձ ունի և սիրված է տարբեր տարիքի ունկնդիրների կողմից, շատ մեծ ճանապարհ է անցել. ունի այնպիսի փորձ, որը չունեն մյուս մարզիչները։ Սևակ Խանաղյանը վերջին մեկ տարում կայծակնային թռիչք է ունեցել։  Տարատեսակ մրցույթների մասնակցելով և հաղթելով` ունի երկրպագուների շատ մեծ բանակ։ Սոֆի Մխեյանը նախագծում փորձառու մարզիչ է, ի տարբերություն մյուս երեքի։ Սոֆին շատ լավ տիրապետում է նրբություններին, ճանաչելիության խնդիր էլ չունի։  Դե իսկ Արամեին սիրում են, երևի, բոլորը` փոքրերից մեծ։ Սիրում են ժանրային  բազմազանությունը, որով նա հանդես է գալիս»,– ասաց նա։

անի»,– ասաց Իրինան ու հավելեց, որ նախագծի հաջողությունը հավասարաչափ կախված է մարզիչներից և մասնակիցներից։ Իրենք ընտրել են պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների, իսկ մասնակիցները, վստահ է, այս անգամ էլ զարմացնելու են հեռուստադիտողներին։

«Հայաստանը բավականին փոքր է։ Ամեն անգամ ահուդողով մտածում ենք, արդյոք կան նորանոր տաղանդներ, բայց հայերս երգող ազգ ենք։ Այս անգամ ևս հանդիսատեսը կզարմանա, թե ինչքան տաղանդավոր մարդիկ կան մեր կողքին։ Կբացահայտենք նոր դեմքերի»,– ասաց նա։

Ըստ Մխիթարյանի` մտավախություն չկա, որ մասնակիցներից շատերը կգերադասեն գնալ մի մարզչի մոտ, քանի որ առաջին եթերաշրջանից հետո բոլորը հասկացան, որ եթե բոլոր ուժեղ մասնակիցները հավաքվում են մի մարզչի մոտ, շատ արագ էլ լքում են նախագիծը, քանի որ մինչև եզրափակիչ փուլ յուրաքանչյուրի մրցակցությունը թիմի ներսում է։

Թե ովքեր են նախագծի հանդիսավարները, ստեղծագործական թիմն առայժմ գաղտնի է պահում։

Այս տարի ևս «Հայաստանի ձայնը» կունենա 13 էպիզոդ` 3 փուլով  «Կույր լսումներ», «Բաթլներ», «Նոկաուդներ»։ 

Աղբյուրը՝ life.tert.am

Հարակից նյութեր

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը. Դեկտեմբերի 31֊ը աշխատանքային օր.
Նախագծեր
15:23 Հունվար 21 2021
««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը … ...
Հայտարարություն զինթոշակառուների մասին.ՊՆ
Նախագծեր
13:08 Հունվար 20 2021
ՊՆ֊ն տեղեկացնում է. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային … ...
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ)
Նախագծեր
19:21 Սեպտեմբեր 14 2020
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test