Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին

09:00 Օգոստոս 31 2017
*
Գործնական
Ինչպես է «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Սևակ Խանաղյանը ընտրելու իր թիմակիցներին

BlogNews.am-ն արդեն ներկայացրել է «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի աստղային մարզիչներին: Սոֆի Մխեյանը, Արամեն, Սևակ Խանաղյանը, Նունե Եսայանը նրանից միայն մեկին կհաջողվի գտնել նախագծի հաղթողին: Մինչ նախագծի մեկնարկը ժյուրի կազմի հետ խոսել ենք նրանց պատրաստակամությունից, մարզչական մրցակցությունից և թե ինչու մասնակիցները պետք է ընտրեն հենց իրենց:

«Ասել թե, որ սա ինձ համար սովորական գործ է՝ սուտ կլինի: Իրականում ես շատ հուզվում եմ: Ես էլ դեռ վաղ ժամանակում կանգնած էի  բեմում և շատ ուզում էի, որ ինձ հասկանային, լսեին: Ես էլ պատրաստ եմ լսել նախագծի մասնակիցներին, քանի որ նրանց ավելի լավ եմ հասկանում, քանի որ ժյուրիի մյուս մասնակիցները իմ կարգավիճակում չեն եղել»,-նշում է Սևակ Խանաղյանը:

Երգիչը կարծում է, որ բոլոր մրցույթները սուբյեկտիվ են, քանի որ ժյուրիի ցանկացած անդամ ընտրում է իր երաժշտական նախընտրությունների, ճաշակին համատասխան մասնակցի. «Իրականում ես լսելում եմ ոչ միայն ականաջներով, այլև առաջնորդնվելու եմ ներքին կանխազգացումով և հոգով: Եթե ես հավատամ մարդուն, ես կսեղմեմ կոճակը և կպտտվեմ: Իհարկե կարևորը, որ մասնակիցը լավ երգի»:

Սևակը շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ Հայաստանում և սիրվեց երիտասարդերի կողմից: Սակայն չի կարծում, որ իր հայտնիության պատճառով կարող է հաղթել ժյուրիի մյուս անդամներին: Ես կարծում եմ՝ կլինեն այնպիսի մեծ թվով մարդիկ, ովքեր կցանկանան իմ կոլեգաների թիմում լինեն: Ես իհարկե ուրախ կլինեմ, որ մասնակիցներից շատերը ուզեն իմ թիմում լինեն, քանի որ ես պատրաստ եմ աշխատել, կիսվել իմ գիտելիքներով: Այն ինչ ես գիտեմ՝ կասեմ»,-եզրափակեց Սևակը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարներն՝ Արշակ Ռոստոմյանի

Աղբյուրը՝ blognews.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test