Բացահայտվել է Ջենիֆեր Լոպեսի երիտասարդության գաղտնիքը

10:58 Փետրվար 08 2020
*
Ապրելակերպ
Բացահայտվել է Ջենիֆեր Լոպեսի երիտասարդության գաղտնիքը

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն սպորտով զբաղվում է շաբաթը վեց անգամ եւ ճիշտ է սնվում: Հայտնիի երիտասարդության գաղտնիքը բացահայտել են The Sun-ում։

Լոպեսը նույն վարժությունները երբեք չի կատարում երկու օր անընդմեջ: Դրա փոխարեն նա միշտ փորձում է ֆիզիկական բռնվածության իր համար նոր տեսակներ՝ յոգայից մինչեւ բռնցքամարտ: «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ առանց սպորտի ես այսքան երջանիկ չէի լինի»,-մեկնաբանում է 50-ամյա դերասանուհին:

Լոս-Անջելեսում Լոպեսը մարզվում է հայտնի անհատական մարզիչ Թրեյսի Անդերսոնի հետ, որի հաճախորդներն են նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ երգչուհի Մադոննան: Իսկ Նյու Յորքում աստղին մարզում է մեկ այլ հրահանգիչ՝ Դեւիդ Քիրշը: Նրա ծրագիրը ներառում է բարձր ինտենսիվությամբ շրջանաձեւ վարժանքները, քիքբոքսինգը, որովայնի մկանների վարժությունները, ինչպես նաեւ պոլ դենսը:

Դեմքի թարմությունը պահպանելու համար Ջենիֆեր Լոպեսն առաջին հերթին հետեւում է քնի տեւողությանը: «Ինձ հարկավոր է քնել օրական ինը-տասը ժամ, ինչն իդեալական կլիներ: Բայց դա միշտ չի հաջողվում, ուստի ես ջանում եմ քնել գոնե ութ ժամ»,-պատմել է երգչուհին եւ հավելել, որ ժամանակ առ ժամանակ զբաղվում է մեդիտացիայով: Քնելուց առաջ Լոպեսը դեմքը պատում է խոնավացնող քսուկով, ինչպես նաեւ պարբերաբար օգտագործում է գլիկոլաթթու, որը «թարմություն եւ լրացուցիչ փայլ» է տալիս իր մաշկին:

Լոպեսը նշել է, որ օրվա ընթացքում, եւ հատկապես մարզումներից առաջ, շատ ջուր է խմում, խուսափում է կոֆեինից եւ ալկոհոլից, ինչպես նաեւ իր օրաբաժնից բացառել է ռաֆինացված մթերքները: Իր առավոտը նա սկսում է պրոտեինային կոկտեյլով: Նրա լանչը սովորաբար բաղկացած է սաղմոնից՝ բրոկոլիի եւ դդմիկի հետ, ճաշը՝ բրնձից, լոբազգիներից, հավից կամ մսից: Հայտնին ռեստորաններում նույնպես ջանում է ընտրել առողջ կերակուր:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test