Ամերիկացին խոստացել է 25 000 դոլար վճարել ցանկացած մեկին, որը կգտնի նրա երազանքների կնոջը

20:30 Փետրվար 14 2020
*
Ապրելակերպ
Ամերիկացին խոստացել է 25 000 դոլար վճարել ցանկացած մեկին, որը կգտնի նրա երազանքների կնոջը

ԱՄՆ Քանզաս նահանգի Ջոնսոն շրջանի միայնակ բնակիչը խոստացել է 25 000 դոլար վճարել ցանկացած մարդու, որը նրա համար իր երազանքների կնոջ հետ հանդիպում կկազմակերպի, հայտնում է cbsnews.com կայքը:

Նման կերպով 47-ամյա Ջեֆ Գեբհարթը որոշել է ոչ միայն իր անձնական կյանքը կառուցել, այլ նաև անօթևան շների համար նախատեսված մերձակա ապաստարանին օգնել: Նա յուրաքանչյուր ցանկացողի առաջարկում է փորձել իրեն լիովին համապատասխան կին գտնել, իսկ դրա փոխարեն խոստանում է 25 000 դոլար վճարել, ինչպես նաև նույնքան գումար էլ փոխանցել ապաստարանի հաշվեհամարին: Այս գաղափարի շուրջ նա մտածել է վերջին վեց ամսվա ընթացքում:

Գեբհարթը խոստովանել է, որ հոգնել է անվերջ հանդիպումներից և առցանց ծանոթություններից: Հայտարարության մեջ տղամարդը հետաքրքրվել է հաջող ամուսնության մեջ գտնվողներից, թե որքան գումար կգնահատեին իրենց երկրորդ կեսի հետ հանդիպումը:

«Աղջիկ գտնելու իմ փնտրտուքներին և ծախսված ժամանակին կարելի է գումարային համարժեքը գտնել, ի դեպ, նույնքան գումար էլ ես կծախսեի ժամադրությունների համար»,- նշել է նա:

Մինչ այդքան անսովոր հայտարարություն անելը, նա խորհրդակցել է ընկերների հոտ, որոնցից շատերը հոգեբաններ են: Վերջիններս միասին ոչ մեծ հարցաշար են կազմել, որով ավելի հեշտ կլինի Գեբհարթի համար համապատասխան զույգ գտնել:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test