«Փոփոխություններս այնքան կտրուկ են, որ մարդիկ չեն հավատում, որ ես նույն դերասանուհին եմ»․ Վիկտորյա Սահակյան

19:00 Փետրվար 22 2020
*
Ապրելակերպ
«Փոփոխություններս այնքան կտրուկ են, որ մարդիկ չեն հավատում, որ ես նույն դերասանուհին եմ»․ Վիկտորյա Սահակյան

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը լսարանին հայտնի է «Դե տժժա» 18+ գեղարվեստական ֆիլմից, «Տանդեմ» սիթքոմից, «Մահվան ջոկատը» հեռուստասերիալից։ Վիկտորյան ներկայումս նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում ու հանդես է գալիս «SaveՄիլիոն» ներկայացման մեջ։ Դերասանուհին ժպիտով նկատեց, որ այդ նախագծերում արտաքնապես այնքան տարբեր է եղել, որ հաճախ դժվարությամբ են հավատում, թե խոսքը նույն աղջկա մասին է։

Ոճային սանրվածքով, բարձրահասակ, շիկահեր դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակին շատ է տարբերվել իր ներկայիս կերպարից, սակայն տարիների հասունությունն իրեն բերել է ոճափոխության:

Փոփոխությունների սիրահար կապանցի դերասանուհու հետ զրուցել ենք իր կերպարի, կարծրատիպեր կոտրելու ցանկության ու համարձակ տեսարաններումխաղալու մասին։

«Ես այն երջանիկ դերասանուհիներից եմ, որոնց մուտքը կինոարտադրություն տեղի է ունեցել գեղարվեստական ֆիլմով։ Այդ ժամանակ սովորում էի Թատերական ինստիտուտի երրորդ կուրսում։ «Դե տժժա»-ն հետաքրքիր նախագիծ էր, որն ինձ դեռ այն ժամանակ հնարավորություն տվեց միանգամից գեղարվեստական ֆիլմում փորձ ձեռք բերել»,- ասաց Վիկտորյան։

«Բալենի» նախագծում անկողնային տեսարան, «SaveՄիլիոն» ներկայացման մեջ համարձակ կերպարներ, «Երկուսով» հեռուստասերիալում՝ համբույրի տեսարան․ երիտասարդ դերասանուհին, վերհիշելով իր կերպարները, նշեց, որ փորձում է հնարավորինս պրոֆեսիոնալ լինել իր մասնագիտության մեջ, իսկ լսարանի հետ՝ հնարավորինս անկեղծ:

«Համարձակությունը կիսամերկ խաղալը չէ։ Ես մինչև վերջ վստահում եմ իմ խաղընկերներին, որովհետև եթե անգամ մի քիչ անվստահություն լինի, չեմ կարող անել այն, ինչ անում եմ։ Համբույրի կամ անկողնային տեսարաններն ինձ համար նորմալ են, էսթետիկ մերկությունը՝ ընդունելի։ Միշտ մտածում եմ, եթե ոչ ես, ապա ո՞վ։ Սա իմ մասնագիտությունն է և իմ  ընտրությունը»,- ասաց նա:

Կապանցի ծնողների արձագանքի մասին դերասանուհին ժպիտով խոսեց. նրանք ըմբռնումով են մոտենում այս ամենին․ «Ծնողներս նմանօրինակ պահվածքիս ականատես լինելու փորձ ունեն։ Ես նկարահանվել եմ լուսանկարիչ Արվին Քոչարյանի «Միստիկուս» նախագծում, որտեղ հիմնականում մերկ էի։ Կարծում եմ, երբ մերկությունն էսթետիկ է՝ և՛ ծնողները, և՛ ընկերները և՛ մյուսները  հասկանում են։ Ծնողներս գիտեն, որ ես ուզում եմ պրոֆեսիոնալ լինել»։

«Երկուսով» նախագծում Վիկտորյան խաղում է Եվայի դերը: Իր և հերոսուհու միջև զուգահեռներ անցկացնելով՝ նա նկատեց, որ շատ նմանություններ ունեն․ «Եվայի նման ես էլ եմ բռնկուն, ազատատենչ, անգամ, ծնողներիս մոտ։ Կա մենթալիտետ, որը մարզերում ավելի արտահայտված է, որի դեմ միշտ պայքարել եմ բառիս լավ իմաստով։ Ընտանիքիս անդամները պետք է  հասկանան, որ  ես այսպես եմ պատկերացնում իմ ապագան՝ ուզում եմ կարծրատիպեր կոտրել, չեմ ուզում լինել ինչ-որ ստանդարտ մենթալիտետի մեջ մտնող աղջիկ։ Ուզում եմ գեղեցիկ, լավ, դրական կյանքով ապրել, ինչն ուզում է նաև իմ հերոսուհին։ Մեր մասնագիտության մեջ շատ հետաքրքիր բան կա․ եթե անգամ թվում է, որ քո մարմնավորած կերպարից շատ հեռու ես, միևնույն է, դու ինչ-որ նմանություններ ունենում ես նրա հետ։ Իմ դեպքում կերպարիս հետ նմանությունները շատ վառ են արտահայտված»։

Վիկտորյայի համար աշխատանքին պրոֆեսիոնալ ու առանց բարդույթների մոտենալը շատ կարևոր է։ Դերասանուհին նշեց, որ միշտ պատրաստ է փոփոխությունների: «Ես կողմ եմ ցանկացած փոփոխության և բաց եմ ռեժիսորների հետ աշխատելու համար։ Սիրում եմ շատ կտրուկ փոփոխություններ։ Տարիներ առաջ դեմքով մի փոքր գեր էի, մազերս շատ երկար էին։ Սովորությանս համաձայն, միանգամից որոշեցի ու կտրեցի, գունաթափեցի մազերս։ Փոփոխություններս այնքան կտրուկ են, որ մարդիկ ինձ ուղղակի չեն ճանաչում, չեն հավատում, որ ես նույն դերասանուհին եմ»։

Աղբյուրը՝ Tert.am Life

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test