Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ

18:00 Փետրվար 22 2020
*
Ապրելակերպ
Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ

Թուրքիայի Սինոպ քաղաքում բնակվող Դիրիջանների ընտանիքը սերնդեսերունդ փոխանցում և պահպանում է հայ վարպետից սովորած դանակ պատրաստելու արվեստը։

53 տարեկան Ջելիլ Դիրիջանն արդեն շուրջ 45 տարի զբաղվում է դանակագործությամբ։ Նա այդ արվեստը սովորել է իր պապից, իսկ պապն էլ իր հերթին՝ հայ վարպետից։

«1942թ․ մեր ընտանիքի փեսա Մուզաֆեր Հյուներթաշն աշխատելու նպատակով Ստամբուլ էր մեկնել։ Այնտեղ նա աշխատում է մի հայ վարպետի մոտ։ Ավելի ուշ պապս ու ընտանիքի այլ անդամներ էլ էին գնացել նրա մոտ։ Մինչև 1959թ․ այնտեղ դանակ են սարքել։ 1959թ․ պապս վերադարձել է Սինոպ, և այստեղ սկիզբ է առել դանակի արտադրության մեր պատմությունը»,- պատմում է վարպետը։

Նա նշել է, որ նախկինում միայն Սինոպին բնորոշ դանակներ էին սարքում, հիմա նաև երևակայություն են ներդնում գործի մեջ, մեծ խոհարարական դանակներ, որսորդական դանակներ են արտադրում։

Ջելիլ Դիրիջանի՝ 20քմ տարածք զբաղեցնող արհեստանոցը գտնվում է անմիջապես իր տան կողքին։ Նա պատմում է, որ օրական առավելագույնը 5 դանակ են կարողանում սարքել, յուրաքանչյուրն արժե 25-ից 500 լիրա (4-ից 80 դոլար)՝  կախված դանակի տեսակից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test