«Ընտանիքս խնայում էր գումարը». միլիոնատեր Օհանյանը հուզիչ պատմություն է պատմել

17:00 Հուլիս 14 2018
*
Գործնական
«Ընտանիքս խնայում էր գումարը». միլիոնատեր Օհանյանը հուզիչ պատմություն է պատմել

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել իր «դաժան» մանկությունից ։

«Իմ ընտանիքը այն ժամանակ գումար էր խնայում` խաղալիքներս ու կոստյումներս ստվարաթղթից պատրաստելով: Այդ ստվարաթղթերը նրանք խանութներից էին վերցնում: Այս լուսանկարում ես հպարտորեն ցույց եմ տալիս առյուծի հանդերձանքս ստվարաթղթե գնացքի միջից», — լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Նա նշել է, որ ամբողջ կյանքի ընթացքում մտքում պահել է այս գնացքի պատրանքը, որը, ըստ Օհանյանի, ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը:

Միաժամանակ նա կատակել է, որ այդ ժամանակվանից նրա մոտ սկսել է դիզայներական տաղանդ արթնանալ։ Օհանյանը խոստովանել է նաև, որ իր ամբողջ կյանքի ընթացքում մտքում պահել է այս գնացքի պատրանքը, որն ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը: Սակայն տեսնելով լուսանկարը` նույնիսկ ավագ Օհանյանն է սրտնեղել։

«Հայրս (տեսնելով այդ գնացքի լուսանկարը — խմբ.) ասաց` գրողը տանի։ Մանկության տարիներին ես գիտեի միայն այն, ինչ գիտեի՝ ես ունեի հայրիկ, որը չէր խնայում ժամանակը, ստեղծարարությունն ու ստվարաթղթե արկղերը՝ այսպիսի բաներ ինձ համար պատրաստելու համար: Ես հրաշալի գնացք ունեի ու իսկապես երջանիկ էի», — գրել է Օհանյանը։

Պետք է նշել, որ լուսանկարում փոքրիկ Ալեքսիսն այդքան էլ ուրախ չէ։ Լուսանկարից երևում է, որ ընտանիքը հարուստ չի եղել. հետին ֆոնին աթոռ ու առանց նկարի շրջանակ է երևում։ Օհանյանի խոսքով` հիմա, երբ նա նայում է իր փոքրիկ Օլիմպիային, ուզում է արագ նման մի բան պատրաստել։

«Հիմա ես նայում եմ՝ ինչպես է երեխաս խաղում նվերների տուփերի հետ, որոնք երբեմն ավելի հետաքրքիր են, քան հենց նվերը: Ես չեմ համբերում, թե երբ եմ նրա հետ ստվարաթղթե տուփեր հավաքելու ու հրթիռ պատրաստելու, որ իմ աղջիկը լինի փոքրիկ առյուծ-տիեզերագնաց», — ամփոփել է Ալեքսիսը։

Հուզիչ գրառումը հաշված ժամերի ընթացքում մոտ 20 հազար «հավանություն» է ստացել։ Օգտատերերը գովել են Օհանյանների ընտանիքին կրեատիվության համար ու խնդրել են Ալեքսիսին հաճախ այսպիսի պատմություններ պատմել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test