Երբ ամեն ինչ շատ վատ է, մնում է միայն ծիծաղել․ Ջիմ Քերրի

20:40 Մարտ 22 2020
*
Ապրելակերպ
Երբ ամեն ինչ շատ վատ է, մնում է միայն ծիծաղել․ Ջիմ Քերրի

Կանադացի դերասան, հայտնի է կատակերգական դերերով: Ջիմ Քերրի 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։

Քերրին իր հարցազրույցներից մեկում ասել է․

«Իմ կյանքի գլխավոր կանոնը հետևյալն է. եթե զգում ես, որ կյանքումդ ինչ-որ բան այնպես չէ, ուրեմն քո սիրված գործով չես զբաղվում»:

Bavnews.am-ը ներկայացնում է Ջիմ Քերրի ամենահայտնի խոսքերից, որոնք դարձել են թևավոր խոսքեր։

1. Ես շատ բան եմ սովորում կենդանիների պահվածքից, նրանք իմ մուսան են:

2. Երբ ամեն ինչ շատ վատ է, մնում է միայն ծիծաղել:

3. Ես ողջ կյանքս հավատացել եմ հրաշքներին և հիմա էլ հավատում եմ:

4. Վստահ եմ, որ մեր ցանկացած նախաձեռնության հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է հավատով:

5. Ես սիրում եմ հայացք նետել անցյալին` հատկապես երբ բացահայտում եմ, որ նույն խենթն եմ մնացել:

6. Հետևիր քո երազանքին և պայքարիր դրա իրականացման համար: Դժվարություններից մի վախեցիր, կյանքում փորձիր ամեն ինչ։

7. Մեր կյանքի լավագույն օրերը հաճախ նաև ամենածանրն են լինում: Ասում են` հումորը չարությունն արտահայտելու ձև է, բայց չէ որ չարությունը ցավի մի տեսակ է:

8. Երբեմն առավոտյան նստում ու սուրճ եմ խմում՝ նայելով իմ գեղեցիկ այգուն, և մտածում եմ. Հիշի՛ր, թե որքան լավ է այս ամենը, քանի որ կարող ես կորցնել սա։

9. Կարծում եմ բոլորը պետք է հարստանան, հայտնի դառնան ու անեն այն, ինչի մասին երբևէ երազել են, որպեսզի  տեսնեն, որ դա չէ մեր բոլոր խնդիրների պատասխանը:

10. Հուսահատությունն ինչ-որ բան սովորելու կամ ստեղծելու գլխավոր բաղադրիչն է: Անկասկած: Եթե հուսահատ չես ինչ-որ պահի, ապա հետաքրքիր էլ չես:

Աղբյուրը՝ Bavnews.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test