«Թե՛ իրանցիները, թե՛ հայերը հարգում են իմ աշխատանքը». «Միսս հայուհի» Արենա Զեյնալյան

15:00 Հուլիս 21 2018
*
Գործնական
«Թե՛ իրանցիները, թե՛ հայերը հարգում են իմ աշխատանքը». «Միսս հայուհի» Արենա Զեյնալյան

«Միսս հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը նախապատրաստվում է Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2018» միջազգային մրցույթին։ Ինչպես պատմել է BRAVO.am-ին, ամեն օր մարզվում է, կատարելագործում անգլերենի իմացությունն ու մասնակցում տարբեր նկարահանումների։ 

1,79 սմ հասակով գեղեցկուհին «Միսս աշխարհ 2018»-ի համար արված նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է.«Սիրում եմ լուսանկարվել, քանի որ Արվինն էլ Իրանում է ապրել, հոգեհարազատ էր նրա հետ շփվելն ու աշխատելը։ Մոդելինգի հետ կապված ամեն բան սիրում եմ, հատկապես` պոդիումով քայլելը»։

24-ամյա Արենան ծնվել ու մեծացել է Թեհրանում, մոդելային ասպարեզում մեծ փորձ չունի, մասնակցել է միայն հագուստի ցուցադրությունների.«Իրանում ծանոթներս շատ լավ են վերաբերվում մոդելային աշխատանքիս. թե՛ իրանցիները, թե՛ հայերը հարգում են իմ գործունեությունը։ Իրանում իսլամի պատճառով մոդելային ոլորտը զարգացած չէ, բայց կան հայտնի մոդելներ։ Թեհրանում ոչ հաճախ, բայց երբեմն լինում են հագուստի ցուցադրությունները, բայց, օրինակ՝ «Միսս Իրան» մրցույթ չի անցկացվում, միջազգային մրցույթներին գեղեցկուհիները չեն մասնակցում»։

«Միսս աշխարհ 2018»-ի եզրափակիչը դեկտեմբերի 9-ն է, սակայն աշխարհի գեղեցկուհիները Սանյա քաղաք մեկնում են մեկ ամիս շուտ.«Նոյեմբերի 8-ին պետք է Չինաստանում լինեմ։ Թեհրանում հետաձգել եմ բոլոր գործերս, հիմա առանց մայրիկիս Երեւանում եմ ապրում, կարծում եմ՝ մինչեւ մրցույթն այստեղ կմնամ»։

«Միսս համերաշխություն» տիտղոսը ստացած Արենան մեծ ցանկություն ունի Հայաստանում շարունակել իր մոդելային գործունեությունը.«Իսկապես սիրում եմ Հայաստանը, եթե Եվրոպայից էլ հնարավորություն ստանայի, կրկին Հայաստանից կսկսեի իմ մոդելային ուղին։ Արձագանքներից հասկացա, որ սփյուռքի հայերն էլ հետեւում են մեր մրցույթին, իրենց շնորհավորանքներն էին հղում ու ջերմ խոսքեր գրում։ Շատ եմ ուզում, որ սփյուռքի ու միմյանց օգնությամբ Հայաստանը զարգացնենք։ Ինձ համար հպարտություն է, որ Հայաստանի անունը եւս մեկ անգամ լսելի կդառնա աշխարհին», – եզրափակել է նա։

Աղբյուրը՝ bravo.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test