Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է այսօր` 6 ժամով

21:19 Ապրիլ 02 2020
*
Տնտեսություն
Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է այսօր` 6 ժամով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով և ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։

Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է այսօր` 6 ժամով։ Պարետ Տիգրան Ավինյանը սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Արգելվել է սուպերմարկետների, թերթի կրպակի, արտադրության գործունեության ծավալումը Երևանում, Ծաղկաձորում, Մխչյանում, Այնթապում և այլն։

Արձանագրվող կոպիտ խախտումներն առնչվում են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման նորմերը չպահպանելուն, մասնավորապես, աշխատողներին դիմակներ ու ձեռնոց չտրամադրելուն, աշխատատեղերի միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն, հագուստի առանձին հանդերձապահարաններ չապահովելու և այլն։

Բոլոր այս նորմերը սահմանված են պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով։ Դրանց պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

Հարակից նյութեր

Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով
Տնտեսություն
13:20 Հոկտեմբեր 05 2021
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն … ...
Հայաստանը մտադիր է սկսել հարվածային անօդաչու սարքերի սերիական արտադրություն
Տնտեսություն
15:47 Փետրվար 09 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, … ...
Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
16:23 Հունվար 20 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Տնտեսություն
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test