Ինչ է նվիրել Forbes-ի տնօրենը Քիմ Քարդաշյանին

09:10 Հունիս 14 2017
*
Մշակույթ
Ինչ է նվիրել Forbes-ի տնօրենը Քիմ Քարդաշյանին

Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու-բիզնեսի և սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Այն գլխավորում է Փաֆ Դեդին (Շոն Քոմբս): 47-ամյա ռեփերն անցյալ տարվա ընթացքում 130 մլն դոլար է վաստակել: Իսկ Քիմը 45.5 մլն դոլարով հայտնվել է 47-րդ տեղում:

Իսկ երեկ երեկոյան Նյու Յորքում 36-ամյա հայուհին մասնակցել է Forbes Women գագաթնաժողովին, ուր ժամանել է գործնական կոստյումով:

Քիմին դիմավորել է ամերիկացի հրատարակիչ, գործարար և քաղաքական գործիչ, Forbes-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ֆորբսը:

Նա Քիմ Քարդաշյանին 1896 թվականին հրատարակված Հայաստանի պատմության մասին գիրք է նվիրել:

Գագաթնաժողովին Քիմը ելույթ է ունեցել՝ նշելով. «Իմ ծնողները շատ էին աշխատում: Հայրս ամեն առավոտ աշխատանքի էր գնում և վերադառնում ուշ երեկոյան: Բայց մայրս ավելի նախաձեռնող էր, և ես սկսեցի նրանից օրինակ վերցնել: Ռեալիթի շոուն իմ առաջին քայլն է բիզնեսում, հիմա ես իմ սոցիալական հարթակներն օգտագործում եմ բիզնեսի համար:

Ես գիտեմ՝ ինչպիսի տեսք պիտի ունենա իմ Instagram-ը, որպեսզի իմ նախագծերն արձագանք գտնեն բաժանորդների շրջանում: Իմ բոլոր նախաձեռնությունները՝ երեխաների համար հագուստի սեփական ապրանքանիշ, կոսմետիկ արտադրանք, բջջային հավելվածների համար իմոջիներ, ամեն ինչ եկամուտ բերեց, քանի որ ես վստահ էի իմ ուժերին, միշտ ուզում էի սեփական գործս ունենալ, և ես այն ունեմ, ես հարյուր տոկոսով ներգրավված եմ իմ բիզնես-նախագծերում: Իսկ ռեալիթի շոուն իր հերթին մեր ընտանիքին օգնում է միասին լինել»,- հայտարարել է Քիմը:

 

 

Աղբյուրը՝ 1in.am

 

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Մշակույթ
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Մշակույթ
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթ
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test