ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը

13:24 Ապրիլ 06 2020
*
Բնություն
ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը

Tert.am-ը գրում է․

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգում Նադիա անունով 4-ամյա էգ վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ասված է Բրոնքսի կենդանաբանական այգու վայրի բնության պահպանության միության (WCS) կողմից կիրակի հրապարակված հայտարարությունում, գրում է CNN-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին հայտնի դեպքն է, երբ վագրը վարակվում է նոր տեսակի կորոնավիրուսով:

«Չորս տարեկան էգ մալայական վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա, նրա քրոջ՝ Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ չոր հազ է նկատվում, լիահույս ենք, որ նրանք բոլորը կկազդուրվեն»,- ասված է հաղորդագրությունում, որտեղ ընդգծում են, որ Նադիայից կորոնավիրուսի թեստ են վերցրել նախազգուշական նկատառումներից ելնելով, մինչդեռ մյուս կենդանիները չեն թեստավորվել:

Կենդանաբանական այգում վստահեցրել են, որ չնայած ախորժակի նվազմանը, հիշյալ կենդանիների վիճակը բավարար է, նրանք գտնվում են անասնաբույժների հսկողության տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Հարակից նյութեր

Հայաստանում բեզոարյան այծի որս է կատարվել․ Կարմիր գրքում գրանցված վայրի այծի որսն արգելված է
Բնություն
19:45 Փետրվար 06 2021
«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան ալիքը 3 օր առաջ տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի որսի մասին։ Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 25.01 – 30.01
Բնություն
00:07 Հունվար 26 2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում … ...
Սպասվում  է ձյուն ՀՀ ողջ տարածքում
Բնություն
21:07 Հունվար 17 2021
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բնություն
11:33 Նոյեմբեր 29 2020
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test