«Կուզեի շատ բաներ փոխել Հայաստանում»

10:05 Հունիս 14 2017
*
Սպորտ
«Կուզեի շատ բաներ փոխել Հայաստանում»

Այսօր Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին:

Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: Ահա այդ հարցերից մի քանիսը.

– Վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար:

– Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաեւ մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին:

–  Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը։ Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից։

  Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:

-Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում։

Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա Հայաստանում, բավարար է երեխաների համար, չնայած, դեռ առաջընթացի շատ տեղ կա: Կարծում եմ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն:

-ԱՄՆ-ում անչափահաս երեխան կարող է դատի տալ ծնողին որեւէ արարքի համար: Արդյո՞ք դա խելամիտ օրենք է եւ արժե այն տարածել այլ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

 Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին, որովհետեւ ծնողն է լույս աշխարհ բերում երեխային, փորձում ուղղություն ցույց տալ նրան կյանքում: Երեխան ցանկացած դեպքում իրավունք չունի դատի տալ ծնողին կամ ձեռք բարձրացնել նրա վրա, որովհետեւ նրանք մեր սրբությունն են եւ առանց նրանց մենք այս կյանքում անելիք չունենք:

– Շփվելով Հայաստանի երեխաների հետ, ի՞նչ կարծիք ունենք մեր ապագա սերնդի մասին:

 Լավ կարծիք ունեմ: Բոլորը գիտեն, որ Հայաստանը մի երկիր է, որը շատ տաղանդներ է տալիս: Մենք շատ խելացի երեխաներ ունենք, ուստի պետք է փորձենք ամեն ինչ ստեցծենք նրանց համար, որպեսզի կարողանան բացահայտեն իրենց տաղանդը եւ դառնան պետքական մարդ երկրի համար:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
Սպորտ
20:04 Մայիս 17 2024
MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է լիգայի խաղացողների աշխատավարձերի տվյալները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին … ...
Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից
Սպորտ
17:44 Մայիս 01 2024
Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ … ...
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
20:49 Ապրիլ 27 2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում … ...
Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը
Սպորտ
20:43 Ապրիլ 16 2024
Լիտվացի աթլետ Միկոլաս Ալեկնան սահմանել է սկավառականետման համաշխարհային ռեկորդ։ Օկլահոմայում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը գրանցել է 74,35 մետր արդյունք՝ գերազանցելով … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test