ԱՄՆ-ում կինը մեկուսացել է նախկին ամուսնու և նրա նոր ընկերուհու հետ

11:06 Ապրիլ 27 2020
*
Ապրելակերպ
ԱՄՆ-ում կինը մեկուսացել է նախկին ամուսնու և նրա նոր ընկերուհու հետ

ԱՄՆ Թեննեսի նահանգի բնակչուհին հայտնվել է մեկուսացման մեջ ամուսնու, նախկին ամուսնու, նրա նոր ընկերուհու և հինգ երեխաների հետ: Այդ մասին հայտնում է The Mirror- ը:

32-ամյա Քեթի Բլեքմերը պատմել է, որ երկու ընտանիք ապրում են նույն տանիքի տակ և մեկուսացման ընթացքում շատ լավ հարաբերություններ են պահպանում: «Կարանտինը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է ավելի շատ գնահատենք միմյանց»,- շեշտել է Քեթին:

Ամերիկուհին և նրա նախկին ամուսին Ստիվեն Շեպարդը հանդիպել են, երբ երկուսն էլ 18 տարեկան են եղել: 2002-ին զույգն ամուսնացել է և ունեցել երեք երեխա: 2015-ին նրանք ամուսնալուծվել են:

Ամուսնալուծությունից հետո նրանք չեն կարողացել նորմալ հարաբերություններ պահպանել: Այդ ժամանակ Քեթին մտածել է, թե երբեք չեն կարող դառնալ ընկերներ:

Բավականին արագ երկուսն էլ հանդիպել են նոր զուգընկերների, սակայն նոր զուգընկերոջ՝ Բենի առկայությունն այդ հարաբերություններն էլ ավելի անտանելի է դարձրել: Բանն այն է, որ Բենը Ստիվենի ընկերն էր: Շուտով նրանք ամուսնացել են, ինչը պարզապես հունից հանել է Քեթիի նախկին ամուսնուն: Ավելի ուշ նախկին ամուսինները որոշել են բարելավել հարաբերությունները հանուն երեխաների:

2017-ի մայիսին Ստիվենը և նրա եղբայր Մայքլը վթարի են ենթարկվել. նրանց մեքենան բախվել է բեռնատարին: Մայքլը երկու շաբաթ անց մահացել է, իսկ Ստիվենը ծանր վնասվածքներ է ստացել, և 24-ժամյա խնամքի կարիք է զգացվել: Նա չէր կարող վճարել վերականգնողական բուժման համար, ուստի Քեթին հրավիրել է նրան տեղափոխվել իր տուն, որպեսզի կարողանա խնամել նախկին ամուսնուն:  Սակայն Ստիվենի խնամքը վերցրել է Բենը:

Ստիվենը 2017-ի դեկտեմբերին սկսել է հանդիպել Բրենդիի՝ Քեթիի դպրոցական ընկերուհու հետ: Զույգը փորձել է հարմար տուն գտնել, որտեղ նրանք կապրեին Բրենդիի երկու երեխաների հետ, բայց չի ստացվել: Այդ ժամանակ Քեթին նրանց հրավիրել է իր տուն՝ պայմանով, որ բոլոր վճարները կկիսվեն:

Այժմ ընտանիքները կիսում են տնային գործերը: Նրանք պատրաստում են ըստ հերթապահության ժամանակացույցի և հերթով երեխաներին տանում են լրացուցիչ դասերի:

Աղբյուրը՝ shantnews.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test