Սևանա լիճը կրկին «կանաչելու» վտանգի առաջ է

18:36 Հունիս 10 2020
*
Բնություն
Սևանա լիճը կրկին «կանաչելու» վտանգի առաջ է

Սևանա լճում արդեն նկատվում է «կանաչելու» միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիսի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե բնապահպաններն ահազանգում են, որ այս տարի ևս Սևանա լիճը կարող է  կանաչել:

«Ցավոք, այո, իրականությունը դա է: Արդեն նկատվում են որոշակի նման տենդենցներ, և կունենանք կանաչելու երևույթը, թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի և ինչքան կտևի, այս պահին կդժվարանամ ասել: Մասնագետները կգնահատեն»,-ասաց Սանոսյանը:

Նա նշեց՝ ցավոք, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել գործընթաց, որի արդյունքներն ենք քաղում:

«Կապտականաչ ջրիմուռների աճը իսկապես լրջագույն խնդիր է: Եվ, ցավոք, այնպիսի վիճակում է, որ մենք չենք կարող ասել, որ խնդիրը, ենթադրենք, 2020-ին կլուծենք և 2021-ին չենք ունենա:

Դա տարբեր պատճառներ ունի՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, մարդածին, բնածին: Դրա համար ամենագլխավոր քայլը ափամերձ անտառաշերտը մաքրելն է, որը հայտնվել է կամ հայտնվելու է լճի մեջ»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով աղբահանությանը՝ մարզապետն ասաց, որ երբ նշանակվել է մարզպետ, մարզի 26 համայնքում է ընդամենը կենտրոնացված աղբահանություն է եղել, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։

«Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, քանի որ համարել ենք, որ մարզի մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սևանա լիճ: Համայքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում կենտրոնացված աղբահանությունը:

Մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»,-ասաց նա ու նշեց՝ ափամերձ օբյեկտներ կան, որոնք մաքրման կայաններ չունեն:

Անդրադառնալով ձկան որսին՝ Սանոսյանը կարծիք հայտնեց, որ ոչ թե ընդհանրապես պետք է արգելել ձկան որսը, այլ այդ որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին:

Նախորդ տարի Սևանա լճի նկատվող կապտականաչ գույնը Շրջակա միջավայրի՝ այդ ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանը պայմանավորել էր մի քանի գործոններով: Դրանցից են կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

Աղբյուրը՝ armenpress.am

Հարակից նյութեր

Հայաստանում բեզոարյան այծի որս է կատարվել․ Կարմիր գրքում գրանցված վայրի այծի որսն արգելված է
Բնություն
19:45 Փետրվար 06 2021
«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան ալիքը 3 օր առաջ տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի որսի մասին։ Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 25.01 – 30.01
Բնություն
00:07 Հունվար 26 2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում … ...
Սպասվում  է ձյուն ՀՀ ողջ տարածքում
Բնություն
21:07 Հունվար 17 2021
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բնություն
11:33 Նոյեմբեր 29 2020
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test