Ո՞րն է ճապոնական երկարակեցության գաղտնիքը

23:07 Հուլիս 05 2020
*
Ապրելակերպ
Ո՞րն է ճապոնական երկարակեցության գաղտնիքը

Ճապոնիան աշխարհի այն  երկրներից է, որտեղ ամենահաճախն են հանդիպում 100 և ավելի տարիքով մարդիկ: Յուրաքանչյուր 100.000 բնակչից 48-ը ապրում է  մեկ դար և ավելի: Այսպիսի տվյալների աշխարհի որևէ երկրում չեք հանդիպի: Դա նշանակում է, որ այլ երկրների բնակիչները պետք է մտորեն՝ ինչո՞ւ և ինչի՞ շնորհիվ են ճապոնացիները երկար ապրում: Գուցե պատճառն այն է, թե ի՞նչ են նրանք ուտում:

Միջերկրածովային կոչվող սննդակարգը, որը համեմատաբար նոր է մեր կյանքում, ներմուծել է ամերիկացի սննդաբան Անսել Քեյզը: Նա դեռևս 1970-ական թվականներից ուսումնասիրել է երկարակյացների սննդակարգը, որը պարունակում էր կենդանական ճարպի նվազագույն քանակ:

Մեկ այլ սննդաբան՝ Ուլթեր Ուիլլեթը 1990-ականներին ուսումնասիրել է ճապոնացի երկարկյացներին և նկատել, որ նրանց շրջանում շատ քիչ են սրտի հիվանդություններից առաջացած մահերը: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը նրանց սննդակարգն է: Այն ինչ նրանք ուտում են արժե ավելացնել մեր գնումների ցուցակում:

Ճապոնիայի համաճարակաբանության և գերանտոլոգիայի ինստիտուտի հետազոտող Շու Ժանգը նշում է, որ ճապոնական սննդակարգը  շատ լայն հասկացություն է, ու ամենևին այն սուշիները չեն միայն, որոնք մենք ուտում ենք: Ճապոնական սննդակարգն առաջին հերթին ծովամթերքի առատությունն է, բանջարեղենը, սոյան և հատիկավոր այլ մթեքներ: Այս մթերքները ոչ միայն պաշտպանում են սիրտը, այլև նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչը, ի դեպ, ճապոնացիների շրջանում հազվադեպ է  հանդիպում:

 Հետազոտողները նաև պարզել են, որ ճապոնական սննդակարգի շնորհիվ՝ (ձուկը մսի փոխարեն, բրինձը ցորենի փոխարեն) որովայնի վրա ճարպի շերտ գրեթե չի գոյանում: Ճապոնական սննդակարգը տարիների ընթացքում փոփոխվել է: Այժմ սննդաբանները նկատել են, որ հնարավոր է՝ ճապոնական սննդակարգի առավելությունները պայմանավորված են ոչ միայն ծովաբողկի կամ սոյայի սոուսների  հրաշալի  համով  ու առողջարարությամբ. որոշակի դեր  է  խաղում  նաև սննդի բազմազանությունը:

In Japan, dishes are often prepared with small amounts of highly flavourful extra ingredients (Credit: Getty Images)

Ճապոնիայում սնունդը մատուցվում է միշտ փոքր չափաբաժիններով և համեմունքների մեծ  քանակով: Այն երբեք չի տապակվում, այլ շոգեխաշվում է: Բացի  այդ, ընդեղենը մեծ դեր է խաղում ճապոնական սննդակարգում: Բոլոր առավելություններով հանդերձ՝ ճապոնացիները ևս ունեն առողջական խնդրներ. շաքարային դիաբետով հիվանդացողների թիվը վերջին տարիներին ավելացել է: Մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել երկարակեցության ճապոնական վարկանիշի նվազմանը:

Աղբյուրը՝ shantnews.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test