«Հասել ենք այն վիճակին, որ կոչում են սանտավիկի էֆեկտ». Սամվել Մարտիրոսյանը՝ ինֆորմատիկայի դասագրքերի մասին

17:30 Սեպտեմբեր 08 2017
*
Ուսում
«Հասել ենք այն վիճակին, որ կոչում են սանտավիկի էֆեկտ». Սամվել Մարտիրոսյանը՝ ինֆորմատիկայի դասագրքերի մասին

«Օբյեկտիվորեն, ինֆորմատիկայի դասագիրք գրողը շանս չունի լավ դասագիրք գրելու»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ մարդը ֆիզիկապես ունակ չէ այդ դասագիրքը պահել այնպես, որ այն լինի արդիական. «Տեխնիկան, սոֆթն այնքան արագ են զարգանում, որ ինչքան ուզում ես արագ արա, չես հասցնի: Օրինակ՝ Kdwin-ի ուսուցման ձև կա դասագրքում, թե ոնց հայերենը ներմուծել, մինչդեռ այսօր դա խնդիր չէ, քանի որ հայերենն արդեն ներառված է, իսկ մի քանի տարի առաջ դա իսկապես խնդիր էր: Մյուս խնդիրն այն է, որ պետական մակարդակով խրախուսվում է մենաշնորհը»: Պարոն Մարտիրոսյանը նկատեց, որ ներկայիս դասագրքում ամբողջությամբ շեշտը դրված է Մայքրոսոֆթի արտադրանքի վրա: Երեխան փոքրուց սովորում է, որ այլընտրանք չկա: Երեխային փաստացի նստեցնում են Մայքրոսոֆթի ասեղի վրա: Մենք երեխաներին փոքրուց սովորեցնում ենք միայն վճարովի սոֆթից օգտվելուն:

Պարոն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ինֆորմատիկա դասավանդելիս ոչ թե պետք է սևեռվել, թե ոնց paint-ից կամ word-ից օգտվել, այլ երեխաների աշխարհայացքը զարգացնել. «Հասել ենք այն վիճակին, որ կոչում են սանտավիկի էֆեկտ. ինչպես բոլոր պլաստիրներին սանտավիկ են ասում, բոլոր տակդիրներին փամփերս, այնպես էլ բոլոր տեքստային ռելակտորներին էրեխեքը word են ասում, բայց միլիոնավոր տեքստային ռելակտորներ գոյություն ունեն՝ հիմնականում անվճար»:

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը տեղեկացրեց, որ այս տարի նոր կրթակարգ է գրվել, և այդ նախագիծը դրված է քննարկման. «Մեծ փոփոխություններ են արված ինֆորմատիկայի դասագրքի և առարկայի հետ կապված: Այժմ այն կոչվում է ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Իսկ որակական պահանջների և հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջների մեջ նույնպես կատարվել են շատ մեծ փոփոխություններ: Կրթակարգը ներառում է այն, թե ինչպես կարող են երեխաները շատ քիչ ժամանակ ծախսելով՝ ստանալ մեծ արդյունք: Ներառել ենք ճանաչված կազմակերպությունների կրթական ծրագրեր: Պետք է ուսուցչին սովորեցնել այդ գործիքների հետ աշխատել, հետո միայն կարող ենք արդյունք ակնկալել»:

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանը ևս կարծում է, որ երեխաները միայն windows օպերացիոն համակարգ չպետք է սովորեն, այլ իմանան ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգ: Հասմիկ Այվազյանը նաև շեշտեց photoshop և corel ծրագրերին ծանոթանումը. «Եթե windows-ի պրոդուկտները դպրոցին տրվում են անվճար, ապա նշված ծրագրերն ընդհանրապես չեն դիտարկվել»: Մեթոդաբանն առաջարկեց ամեն տարի ունենալ ուղեցույցի նման մի բան, որը կօգնի ինֆորմատիկա դասավանդողներին:

Տիկին Ստեփանյանը տեղեկացրեց, որ արդեն ստեղծված է ուսուցչի ձեռնարկ, որ կարողանան օգտագործել պլանշետները ու չվախենան դրանցից: Ձեռնարկը լինելու է էլեկտրոնային տարբերակով, ինչը առաջին փորձն է հանրապետությունում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը վստահեցրեց՝ բոլորիս խնդիրը մեկն է, որ դպրոց լավ գիրք մտնի: Նա հիշեցրեց, որ ինֆորմատիկայի դպրոցական ծրագրերը հաստատվել են 12 տարի առաջ՝ 6-7-րդ դասարանների դասագրքերի մրցույթ եղել է 7-8 տարի առաջ. «Հանրային քննարկումների ժամանակ արված բոլոր դիտողություններն ու առաջարկները հաշվի են առնված: Ավագ դպրոցի դասագրքերի ժամանակ միայն մեկ գիրք է եղել ներկայացված մրցույթի, և դա եղել է այն, որն անցել է: Երբ 7-8 տարի առաջ այս դասագրքերը սկսեցինք գրել, նաև դպրոցներից էինք տեղեկություններ հավաքում, որոշ գլուխներ տվել էինք, որ փորձարկեն»:

Դասագրքի հեղինակի համոզմամբ՝ ոչ թե չորս տարին մեկ, այլ շատ ավելի հաճախակի պիտի անդրադառնանք այս դասագրքին: Դառնալով 2015-2016-ին հրատարակված դասագրքերի վերաբերյալ հնչած դժգոհություններին՝ պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ 2015-2016-ին ոչ մի դասագրքի մրցույթ չի հայտարարվել. ուղղակի դասագիրքը վերահրատարակվել է. «Վերահրատարակման իրավունքը պատկանում է հրատարակչությանը: Ծրագիր չի եղել, որ ինչ-որ մարդիկ հնարավորություն ունենան գիրք գրել»:

Դասագրքի հեղինակը նաև մտահոգություն հայտնեց, թե մարդիկ միայն քննադատում են, բայց դասագրքի պատրաստման փուլում ոչ ոք առաջարկներ չի անում, հիմնականում դպրոցներից են որոշ առաջարկներ անում: Մինչդեռ ըստ նրա՝ կարևոր է, որ հանրային մեծ քննարկում անցկացվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Աղբյուրը՝ aravot.am

Հարակից նյութեր

Զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա
Ուսում
20:24 Հունվար 22 2021
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: … ...
Սահմանափակումները չեն գործի. յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում. ԿԳՄՍՆ
Ուսում
00:26 Դեկտեմբեր 01 2020
Սահմանափակումները չեն գործի. յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում. ԿԳՄՍՆ ...
Դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը
Ուսում
00:18 Դեկտեմբեր 01 2020
Դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը ...
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում կվերսկսվի ուսումնական գործընթացը
Ուսում
21:29 Նոյեմբեր 29 2020
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում կվերսկսվի ուսումնական գործընթացը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test