«Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու»

20:15 Սեպտեմբեր 08 2017
*
Ուսում
«Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու»

«Անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չէ, ինքը ստանում է ոսկե մեդալը իր գիտելիքների համար»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք բարոյակա՞ն էր ոսկե մեդալով պարգեւատրել մեկին, որը քրեական հանցագործություն է կատարել, ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Խոսքը Հրազդանի քաղաքապետի որդու պարգեւատրման  մասին է, որն օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացավ` Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու: «Ես հետաքրքրվել եմ, իսկապես՝ նա սովորող երիտասարդ է»,-ասաց պարոն Մկրտչյանը:

Հարցին, թե դեր չի՞ ունեցել, որ այդ երիտասարդի հայրը կարկառուն հանրապետական է եւ Հրազդանի քաղաքապետը, պարոն Մկրտչյանը պատասխանեց.

«Ժամանակին, իմ նախաձեռնությամբ, 1998 թվականին մեդալից արտոնությունները վերացրեցին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` մեդալ ստացողը որեւէ արտոնություն` ընդունելության եւ այլն չկա, ինքը բարոյական չափանիշ է, որից հետո կտրուկ վիճակը կարգավորվեց, եւ ըստ էության, մեդալակիրները այն երեխաներն են, որոնք նորմալ սովորում են: Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու: Դպրոցի տնօրենին հարցրեք` դեր ունեցե՞լ է: Ես կարծում եմ, որ պաշտոնյաների երեխաները նույն ձեւի երեխաներ են, ոնց որ բոլոր երեխաները»:

Մանրամասները` տեսանյութում 

Աղբյուրը՝ aravot.am

Հարակից նյութեր

Զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա
Ուսում
20:24 Հունվար 22 2021
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: … ...
Սահմանափակումները չեն գործի. յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում. ԿԳՄՍՆ
Ուսում
00:26 Դեկտեմբեր 01 2020
Սահմանափակումները չեն գործի. յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում. ԿԳՄՍՆ ...
Դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը
Ուսում
00:18 Դեկտեմբեր 01 2020
Դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը ...
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում կվերսկսվի ուսումնական գործընթացը
Ուսում
21:29 Նոյեմբեր 29 2020
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում կվերսկսվի ուսումնական գործընթացը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test