6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց․ Արթուր Հակոբյանը՝ «Երգ երգոց» հաղորդաշարը փակելու մասին

07:25 Օգոստոս 05 2020
*
Նախագծեր
6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց․ Արթուր Հակոբյանը՝ «Երգ երգոց» հաղորդաշարը փակելու մասին

Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:

Առանձին հաղորդումներ էին նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում էին սիրված երգեր, ինչպես նաև տեղի էին ունենում նոր երգերի պրեմիերաներ:

Երկրի շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ՝ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում էր տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը՝ հաղորդումն օժտելով նաև ճանաչողական՝ ոչ պակաս կարևոր գործառույթով:

Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան՝ հրավիրվում էին հյուրեր, որոնք իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում էին թեմայի համակողմանի լուսաբանումը:

«Երգ երգոց»-ի երաժշտական բենդի ղեկավար Արթուր Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում խոսելով նախագծի փակման մասին՝ լուսանկար է հրապարակել ու գրել. «Երգ Երգոց»-ի նվագախմբի տղաները: Ցավոք, այս նախագիծը փակեցին: Ափսոս»։

168.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ է փակվել հաղորդումը, Արթուր Հակոբյանը պատասխանեց.

«6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց։ Պատճառաբանությունը՝ շատ մոդայիկ բառ՝ ռեյտինգ չունենք։ Ես համարում եմ, որ այսպիսի հաղորդում, ինչպիսին «Երգ երգոցն» է, կարիք չունի ռեյտինգի։ Իսկ Հ1-ի եթերից, բացի հայկական երաժշտությունից՝ ամեն ինչ հնչում է»։

Իրենց ափսոսանքն ու զարմանքն են հայտնել նաև քաղաքացիներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։

«Ափսոս, որ փակվեց։ Բացի երգը՝ կար նաև հետաքրքիր ու կարևոր տեղեկատվություն»,- Ֆեյսբուքում այսպես է արձագանքել երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը։

Շարունակելով նրա խոսքը՝ կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը գրել է.

«Երգ երգոց»-ի ամբողջ ստեղծագործական խումբն ավելի քան 10 տարի փայլուն, անգնահատելի գործ է արել։ Անձամբ ես հպարտ եմ ու երջանիկ, որ իմ շատ երգեր առաջին անգամ հնչել են «Երգ երգոց»-ի հայտագրերում։

Ներկայումս հայ մշակույթը, հատկապես երգարվեստը խորը ճգնաժամի, ավելին՝ ողբերգական վիճակի մեջ է, իսկ այսպես թողնելը պարզապես հանցագործություն է հայ երգարվեստի հանդեպ»։

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը. Դեկտեմբերի 31֊ը աշխատանքային օր.
Նախագծեր
15:23 Հունվար 21 2021
««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը … ...
Հայտարարություն զինթոշակառուների մասին.ՊՆ
Նախագծեր
13:08 Հունվար 20 2021
ՊՆ֊ն տեղեկացնում է. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային … ...
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ)
Նախագծեր
19:21 Սեպտեմբեր 14 2020
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test