Վերսկսվում է «Երկուսով» սերիալը. Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանը այլեւս չեն նկարահանվի նախագծում

11:20 Օգոստոս 10 2020
*
Նախագծեր
Վերսկսվում է «Երկուսով» սերիալը. Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանը այլեւս չեն նկարահանվի նախագծում

Երկուշաբթի օրվանից մեկնարկում են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:

«Ուզում եմ հայտնել, որ շատ շուտով եթերում կլինենք: Ամեն բան արդեն պատրաստ է նկարահանումները սկսելու համար: Սցենարն ի սկզբանե պատրաստ էր, բայց քանի որ դադարը նախատեսվածից երկար տեւեց, սերիալը նույն կետից շարունակել չենք կարող»,- նշել է Անին:

Նա տեղեկացրել է, որ սցենարով նույնպես երկու ամիս անցել է, հերոսները հայտնվել են նոր իրավիճակում. «Նոր մեկնարկ կլինի: Գլխավոր հերոսը, ում մարմնավորում է Զիրոյանը, վերջին սերիաներում երկրում չէր, նոր սցենարով նա կվերադառնա եւ իր շուրջ նոր իրականություն կտեսնի»

Դերասանական կազմում եւս փոփոխություններ կան, նախագծում չեն նկարահանվի Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանը. «Վերջինս այս շրջանում երկրում չէ, իսկ Հայկի հետ բանակցությունները վարել են ռեժիսորն ու պրոդյուսերը, ես որպես սցենարիստ չեմ միջամտել այդ ամենին: Նրանց կփոխարինեն Կարապետ Եղոյանը եւ Սեւակ Սանթրոսյանը, եւ վստահ եմ, որ իրենց մոտեցումն ու մեկնաբանությունը նույնպես թարմություն կհաղորդեն նախագծին»:

Աղբյուրը՝ bravo.am

Հարակից նյութեր

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը. Դեկտեմբերի 31֊ը աշխատանքային օր.
Նախագծեր
15:23 Հունվար 21 2021
««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը … ...
Հայտարարություն զինթոշակառուների մասին.ՊՆ
Նախագծեր
13:08 Հունվար 20 2021
ՊՆ֊ն տեղեկացնում է. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային … ...
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ)
Նախագծեր
19:21 Սեպտեմբեր 14 2020
«Վայ, հորս արև․․․». Ինչպես է հաղորդման ընթացքում արկղից դուրս եկող աղջիկը վախեցնում Բեն Ավետիսյանին (Տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test