Թանկացումներն աննախադեպ են, իսկ դրանից ավանդաբար դժգոհողները՝ լուռ

01:51 Սեպտեմբեր 05 2020
*
Տնտեսություն
Թանկացումներն աննախադեպ են, իսկ դրանից ավանդաբար դժգոհողները՝ լուռ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ցուցանիշն է հրապարակել վիճակագրական կոմիտեն։ Համաձայն այդ հրապարակման, օգոստոս ամսին ունենք գնաճի ցածր ցուցանիշ՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ 1,8 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 1,6 տոկոս, ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտինը՝ 10,1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6 տոկոս, ծառայություններինը՝ 1,4 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, գնաճի ցուցանիշը գտնվում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային 4 տոկոս միջակայքում։ Այսինքն, այս պահին ունենք գնաճի ցածր մակարդակ, որը մի կողմից արտացոլում է տնտեսության մեջ տեղի ունեեցող զարգացումները, մյուս կողմից՝ իր մեջ թաքցնում առանձին, ավելի մեծ սպառում ունեցող ապրանքների բարձր գնաճը։

Ցածր գնաճը ընդհանրապես վկայում է պահանջարկի, այսինքն սպառման նվազման մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 2017 թ․-ին սկիզբ առած և 2018 թ․-ի ապրիլ-մայիսին շարունակվող բարձր տնտեսական աճի ընդհատումը հանգեցրել է անցանկալի երեւույթների՝ ներդրումների նվազման, բիզնես միջավայրի վատթարացման, ընկերությունների շրջանառությունների նվազման, որը հատկապես ծանր է անդրադարձել փոքր բիզնեսի վրա եւ այս ամենի հետեւանքով՝ սոցիալական խնդիրների խորացման։ Նման պայմաններում գները օբյեկտիվորեն  չեն կարող ավելանալ, եթե իհարկե չեն լինում կառավարման կոպիտ սխալներ, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ցնցումներ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող կտրուկ փոփոխություններ եւ այլ արտակարգ իրավիճակներ։

Ի՞նչ է թաքցնում գնաճի ցածր ցուցանիշն իր մեջ։ Առաջին հերթին այն, որ բնակչության  կողմից սպառվող հիմնական ապրանքների մի մասի գները կտրուկ թանկացել են։ Այդ պարագայում գնաճի ընդհանուր ցածր՝ 1,8 տոկոս ցուցանիշը ամենեւին էլ չի նշանակում, որ նրանց ծախսերը հենց այդքանով են ավելացել։ Օրինակ՝ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գներն աճել են 10,1 տոկոսով։ Դրանք բարձրացել են ԵԱՏՄ միասնական մաքատուրքերի ուժի մեջ մտնելու հետեւանքով։ Սակայն, անկախ այդ հանգամանքից, եթե դա տեղի ունենար՝ ասենք երեք տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի ներկայումս պատգամավոր դարձած տնտեսական լրագրողը օր ու գիշեր աղմուկ աղաղակ կբարձրացներ այդ թեմայով եւ լալահառաչ ողբով կնկարագրեր, թե ինչ սոցիալական ողբալի վիճակում են հայտնվել ծխողներն ու խմողները։ Հիմա դա տեղի չի ունենում, եւ կարծես թե մեծ դժգոհություններ չեն լսվում գների նման կտրուկ թանկացումից։ Ինչո՞ւ։ Այն պատճառով, որ աղմուկ բարձրացնողները այժմ լուռ են, իսկ լուռ են՝ որովհետեւ իշխանություն են։ Հիմա գնաճը, իշխանությանը տիրացածների տեսանկյունից, այդ նույն ծխողների եւ խմողմերի համար ուղղակի երկնքից թափվող երկնային մանանա է։ Նույնը կարելի է ասել մրգերի եւ բանջարեղենի գների մասին, որոնք շարունակում են այս տարի թանկացման ռեկորդներ խփել։

մանրամասն՝ այստեղ

Հարակից նյութեր

Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով
Տնտեսություն
13:20 Հոկտեմբեր 05 2021
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն … ...
Հայաստանը մտադիր է սկսել հարվածային անօդաչու սարքերի սերիական արտադրություն
Տնտեսություն
15:47 Փետրվար 09 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, … ...
Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
16:23 Հունվար 20 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Տնտեսություն
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test