Միանգամից երկու լավ լուր՝ կորեական դորամաների սիրահարներին

13:16 Սեպտեմբեր 11 2020
*
Մեդիա
Միանգամից երկու լավ լուր՝ կորեական դորամաների սիրահարներին

Կորեական դորամաները շարունակում են գրավել հայկական եթերն ու իրենց շուրջ համախմբել ընտանիքի բոլոր անդամներին։ «Արևի հետնորդները», «Սերը լուսնի լույսի տակ», «Հվարան» դորամաների ցուցադրությունը հաջողելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությունը նորություն ունի և այս անգամ բացառապես Shant Digital TV հավելվածի օգտատերերի համար․ սեպտեմբերի 15-ից վերջիններս
հնարավորություն կունենան հայերեն թարգմանությամբ հետևել կորեական ամենավարկանիշային դորամաներից «Ազդանշանին»։

Դորամաներին հատուկ ոչ երկար սյուժեով և դինամիկ ընթացքով «Ազդանշանը» հետախույզների, ոստիկանների ու սպանությունների բացահայտման մասին պատմող ֆանտաստիկ պատմություն է՝ հիմքում ունենալով նաև իրական կյանքից վերցված քրեական դեպքեր, Կորեայում տեղի ունեցած սերիական սպանություններ։

Դորաման Կորեայում հեռարձակվել ու ցնցող հաջողություն է գրանցել դեռ 2016 թվականին․ սերիալի գլխավոր դերերում կորեացի սիրված դերասաններ Լի ջե Հունն է, Քիմ հե Սունն ու Չո ջին Վունգը։ Դորաման տեղի լսարանի մոտ ռեկորդներ է սահմանել՝ կաբելային հեռուստատեսության պատմության մեջ գրանցելով ամենաբարձր դիտողականությունը՝ լսարանի գագաթնակետային թվով 12,54%:
Թե ինչպես հետախույզները կկարողանան լուծել հանցագործությունների խճճված թնջուկը, ինչ ընթացք կունենան դորամայի լարված դրվագները կոերական սերիալների սիրահարները կդիտեն սեպտեմբերի 15- ից։

Իսկ մինչ այդ, դորամայի ցուցադրությանը զուգահեռ մեկ այլ հաճելի նորություն՝ այս անգամ մրցույթի տեսքով՝ բաժանորդագրման նվեր փաթեթ՝ Shant Digital TV-ի կողմից։ Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
Մեդիա
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Մեդիա
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Մեդիա
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Մեդիա
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test