Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը․ակցիա ՊՆ դիմաց

15:20 Հունվար 22 2021
*
Հասարակություն
Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը․ակցիա ՊՆ դիմաց

Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա է։ Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են, որ իրենց հասանելիք գումարը փոխանցվի։

Դավիթ Հովհաննիսյանը, ով կամավոր հիմունքով է մասնակցել պատերազմին, լրագրողների հետ զրույցում նշեց․«Մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինում՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում։ Մինչ օրս տարբեր մարմինների դիմել ենք մեզ դրամական փոխհատուցում տալու համար, մեր հարցին ոչ մեկ լուծում չի տվել։ Մարդ կար, ասում էր մեկ-երկու օր հետո ձեր հարցը լուծում կստանա։ Կառավարությանը դիմել եմ դեկտեմբերի 30-ին, դրանից երկու օր առաջ Պաշտպանության նախարարությանը, իսկ դրանից առաջ էլ դիմել էինք մեր հրամանատարությունը, երբ մեզ ստույգ պատասխան չտրվեց, մենք դեկտեմբերի 28-ին եկանք նախարարություն, մեզ ընդունեց գնդապետ Արա Առաքելյանը, ինքը մեզ ասաց, որ մաքսիմում դեկտեմբերի 30-ին մեր գումարները պետք է փոխհատուցվի, բայց դեկտեմբերի 30-ին գումարները չնստեց։ Ես կրկին կապվեցի Առաքելյանի հետ, վերջինս ասաց, որ տեղյակ է խնդրից եւ զեկուցել է։ Նա պատճառաբանեց, որ խնդիրը կապված է փաստաթղթերի հետ»։

Դավիթ Հովհանիսյանը կապվել է նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արձակուրդային օրերի հետ կապված իրենց հարցին շուտափույթ լուծում տրվել չի ստացվի, իսկ աշխատանքային օրերի մեկնարկին պես այդ հարցով կզբաղվեն։

Արդեն 2021թ․-ի աշխատանքային առաջին օրերը Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել է նաեւ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, ով ասել է, որ համապատասխան հանձնաժողովը այդ հարցով զբաղվում է եւ ամենաշատը այս շաբաթվա առաջիկա օրերը, այդ հարցը կլուծվի, սակայն գումարը կրկին չի նստել։

«Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մենք չենք փոխհատուցվել։ Մենք նաեւ պահանջում ենք, որ ստույգ ասեն, թե երբ կլինի գումարը»,- նշեց նա։

Նյութի աղբյուր՝ NEWS.AM

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
Հասարակություն
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Հասարակություն
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Հասարակություն
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Հասարակություն
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test