Հայաստանում սելեկտիվ աբորտների քանակը 2001-2002 թթ․ ամենաշատն էր, տարիներ անց զոհվեցին նաեւ այդ թվերին ծնված տղաները

15:58 Հունվար 27 2021
*
Նորություններ
Հայաստանում սելեկտիվ աբորտների քանակը 2001-2002 թթ․ ամենաշատն էր, տարիներ անց զոհվեցին նաեւ այդ թվերին ծնված տղաները

Պատերազմում Հայաստանի կրած մարդկային կորուստների ու 2000-ականների սկզբին ծնելիության ցուցանշների հետահայաց համադրությունը հետաքրքիր պատկեր էի հայտ բերում։ Հայաստանը կորցրեց թե՛ այդ տարիներին ծնված հազարավոր տղաների, ե՛ւ թե այն աղջիկներին, որոնք պետք է ծնվեին, բայց անցանկալի էին իրենց սեռի պատճառով ու այդպես էլ լույս աշխարհ չեկան։

Մեր երկրում ծնելիության ամենացածր ցուցանիշը 2000 թվականից ի վեր, գրանցվել է 2001-2002 թվականներին։ Անկախությունից հետո Հայաստանում գրանցվել է նորածինների սեռերի անհամամասնության շարունակական աճ։ 2000-ականների սկզբին Հայաստանն առաջատարներից մեկն էր սելեկտիվ աբորտների՝ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների թվով, իսկ 2000-2001 թվականներին նորածինների սեռերի անհամամասնությունը հասել էր իր բարձրակետին՝ յուրաքանչյուր 100 նորածին աղջկա դիմաց ծնվում էր 120-140 տղա։ Այս հարաբերակցությունն աշխարհում դիտարկված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է այդ ժամանակահատվածում։ Դե իսկ Ադրբեջանի դեմ մղած մեր վերջին պատերազմում դիրքերում կանգնած էր հենց 2000, 2001 եւ 2002 թվականներին ծնված սերունդը։
ժողովրդագրական աճի տեսանկյունից այս իրավիճակն ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրում։ Խնդրի, ու դրա հնարավոր բացասական ազդեցությունների մասին Հայակական ժամանակը զրուցել է ժողովրդագրագետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի նախկին պետ (2019-2020թթ), Արտակ Մարկոսյանի հետ։ Մասնագետն անդրադարձել է նաեւ 2021 թվականին սպասվող ծնունդների թվին եւ ոչ միայն։

– Պարոն Մարկոսյան, ըստ վիճակագրության՝ Հայաստանում ծնելիության ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001-2002 թվականներին, իսկ վերջին պատերազմում դիրքերում կանգնած էր հենց այդ թվերին ծնված սերունդը: ժողովրդագրական աճի տեսանկյունից ինչ բացասական ազդեցություն կարող է առաջացնել սելեկտիվ աբորտների այդ մեծ թիվն ու այն, որ գրեթե 20 տարի անց՝ մարտի դաշտում զոհվեցին նույն սերնդի հազարավոր տղաներ։

– Այո, պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների մեծ մասը 2000, 2001 եւ 2002 թվականների ծնված տղաներն էին, բայց այդ պատերազմի միակ մասնակիցները նրանք չէին, քանի որ մենք ունեինք նաեւ մեծ թվով պայմանագրային զինծառայողներ։ Ցավոք, պետք է նշեմ, որ այդ դեպքում էլ կրկին վերարտադրողական փուլում գտնվող տղաներն էին, որոնք զոհվեցին։ Այդ ամենի հետեւանքը մենք ավելի պարզ կզգանք մոտակա 2023-2024 թվականներին, իսկ 2021 թվականից դրա վառ ազդեցությունը կերեւա աշխատաշուկայի վրա։ Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված ընդհատումներին, ապա, այո 2018 թվականի տվյալներով 2000 եւ 2001 թվականներին դրանք Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն են կազմել։ Պետք է նաեւ նշեմ, որ ներկայումս մեր երկրում աղջիկ-տղա հարաբերակցությունը 100 աղջիկ -110 տղա է, իսկ 100 աղջիկ- 130/140 տղա հարաբերակցությունը 3-րդ եւ 4-րդ երեխաների կարգաթվում է։ Իհարկե՝ 2001-2002 թվականից հետո պատկերը միանշանակ փոխվել է, այլապես 2020 թվականից սկսած մեր երկրում չափահասների շրջանում շոշափելիորեն կգերակշռեր երիտասարդ տղամարդկանց թիվը։ Իսկ որպես նախորդ տարիների հետեւանք, ընդհանուր առմամաբ մենք կրկին ունենք երիտասարդ կանանց պակաս, որը անխուսափելիորեն կարող է ազդել երկրի, այսպես կոչված, «ամուսնությունների շուկայի» վրա: Սեռերի այս անհամամասնությունը կարող է հանդես գալ որպես լրացուցիչ «դրդապատճառ» տղամարդկանց միգրացիայի համար, հատկապես այն իմաստով, որ տղամարդկանց «ավելցուկը» ամենայն հավանականությամբ կհանգեցնի ամուսնության հետաձգման եւ կավելացնի ամուրիության մակարդակը այն տղամարդկանց շրջանում, ովքեր կնախընտրեն մնալ Հայաստանում։ Մեր ժողովրդագրական գործընթացները բոլոր առումներով են ձեւախեղված, որովհետեւ պետական կարգավորում երբեւէ չի եղել։ Եղել է 2000 թվականին գրված ռազմավարություն, որն այդպես էլ կյանքի չի կոչվել։

– Իսկ ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը եւ ինչու չի իրականացվել։

– ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն էր գրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համար, բայց գրելը մի բան է, իրականացնելը՝ մեկ այլ բան․ այն այդպես էլ թղթի վրա մնաց։ Եվ հետո 1992-ից 2002 թվականներին տարբեր պատճառներով (պատերազմ, տնտեսական շրջափակում, սոցիալ-տնտեսական կատարյալ կոլապս) բնական աճը Հայաստանում նվազել էր 60 տոկոսով։ Սա ամենամեծ անկումն էր նախկին ԽՍՀՄ երկրների թվում, երկրորդ այդպիսի ցուցանիշ գրանցվել էր մեր հարեւան Վրաստանում՝ 57 տոկոս։ 1992 թվականին ունեինք մոտավորապես 70 հազար ծնունդ, իսկ 2002 թվականին այդ ցուցանիշն իջել էր՝ հասնելով 32 հազար 65-ի։ Եթե 1992-ին, ԱՎԿ-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019-ին այս թիվը նվազել է 668 000-ով։

– Իսկ առաջարկ ունե՞ք կամ ի՞նչ քայլեր պիտի արվեն՝ բնական աճի ավելացումն ապահովելու համար:

– 2019 թվականին լուրջ քաղաքականություն էր մշակվում։ Հեղինակներից մեկն էլ ես էի (կեսկատակ-կեսլուրջ ասում է Մարկոսյանը-հեղ․) կանխատեսվում էր, որ տնտեսական աճի պայմաններում գոնե տարեկան 5-6 տոկոս բնական աճ գրանցենք, հաշվի էին առնվել նաեւ ծնելիության խթան հանդիասացող պետական աջակցման ծրագրերը, միանվագ օգնություն եւ այլն։ Մենք դա ծրագրում էինք մինչեւ 2023-2024 թվականները, իսկ դրանից հետո ավելի խոր ուսումնասիրությամբ ու քայլերով պիտի խթանեինք 3-րդ եւ 4-րդ երեխայի ծնունդը։ Մենք փաստացի չէինք կարող հաշվի առնել կորոնավիրուսն ու պատերազմը։ Պատերազմը մարդկանց վարքագիծը փոխել է, հիմա երեխա ունենալուց առաջ մարդիկ մի փոքր ավելի շատ կմտածեն, ցավոք սրտի։ 2018 թվականի հեղափոխությունը մասնակի բարելավում էր բերել, բայց․․․։

– Իսկ ընդհանուր առմամբ՝ համավարակի ու հետպատերազմական իրավիճակում մեզ այս տարի բնական աճի նվազո՞ւմ է սպասվում։

– Համամասնությունների խախտում է եղել։ 2021 թվականին մեզ սպասվում է առաջնեկների թվի նվազում, ամուսնությունների թվի նվազում։ Նաեւ պետք է նկատի ունենանք, որ 2021 թվականի տարեսկզբի ծնունդները գուցե տարեվերջի համեմատ ավելի հուսադրող լինեն, քանի որ դրանք, այսպես ասած, պլանավորված են եղել մինչեւ պատերազմը։ Օրինակ՝ նախորդ 11 ամիսների կտրվածքով գրանցված ամուսնությունների թիվը անցած տարվա համեմատ 3200-ով նվազել էր․ կորոնավիրուս, հետո նաեւ պատերազմ։ Դե պարզ է՝ մի մասը հաստատ կտեղափոխվեն այս, կամ հաջորդ տարի։ Բայց ասում եմ՝ մենք դեռ հստակ չգիտենք պատերազմի ու կորոնավիրուսի ազդեցությունը, իսկ այն, որ դրա ազդեցությունը մեծ է լինելու, անհերքելի փաստ է։ Այդ առումով պատերազմի բերած ռիսկերը, բնականաբար, շատ ավելի մեծ են: Ես դեռ չեմ խոսում Արցախի մասին, այն առանձին թեմա է, որտեղ համամասնությունն ամբողջությամբ է խախտվել։

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
Նորություններ
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Նորություններ
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Նորություններ
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Նորություններ
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test