Ինչու են բարձր հարկերի բնակիչներն ավելի երկար ապրում

14:22 Մայիս 31 2021
*
Ժամանց
Ինչու են բարձր հարկերի բնակիչներն ավելի երկար ապրում

Քաղաքներում բարձրահարկերի շինարարությունը սկսվել է անցյալ դարի կեսերից: Փորձագետներին սկսել է հետաքրքրել, թե ինչպես են բարձրահարկերն ազդում բնակիչների առողջության և ինքնազգացողության վրա:

Նախնական հետազոտությունների հիման վրա կարծիք էր ձևավորվել, որ երկնաքերերում աշխատելը հոգեբանական խնդիրներ ու ֆոբիաներ է առաջացնում, սակայն հիմա մասնագետները դա չեն հաստատում:

Տվյալները հակասական են. օրինակ Շվեյցարիայում որքան բարձր հարկում է բնակարանը, այնքան ցածր է մահացությունը, մինչդեռ Օսլոյում ինֆարկտից մահացածները մեծ մասամբ ապրում են բարձր հարկերում:

Գիտնականները նշում են, որ 16-րդ հարկից բարձր ապրողները հիմնականում գոհ են իրենց ընտրությունից: Վերին հարկերում գտնվող բնակարաններն ավելի թանկ են, քանի որ հրաշալի տեսարաններ են բացվում: Հատկապես թանկ են այն բնակարաները որոնց տեսարանը բացվում է ծովի կամ լեռների վրա:

Այն քաղաքներում, որտեղ երթևեկությունը ծանրաբեռնված է, բարձր հարկերը ևս գերադասելի են՝ աղմուկից ու փոշուց հեռու լինելու շնորհիվ: Մինչդեռ Հոնգկոնգում բնակիչները նախընտրում են միջին հարկեր՝ 6-ից 12- րդ հարկերի միջակայքում: Սեուլում երկնաքերերի բնակիչները ևս չեն ձգտում շատ «վերև գնալ»: Միջին Ասիայում բնակիչների միայն 1-2 տոկոսն է վախենում երկնաքերերում ապրելուց:

Եվս մեկ հանգամանք կա. ուժեղ քամիները հաճախ ճոճում են շենքերը: Դա ոմանց մոտ անհանգստություն և անհարմարության զգացում է առաջացնում: Թույլ հաճախականությամբ ճոճումները ոմանց մոտ անքնություն են առաջացնում: Բարձրահարկերում աշխատողների մոտ ընկնում է աշխատունակությունը:

Շվեյցարացի գիտնականները պարզել են, որ բարձր հարկերի բնակիչների մոտ մահացությունն ավելի ցածր է, քան ցածր հարկերում ապրողներինը: Հետազոտողները պարզել են,որ խնդիրը սոցիալ- տնտեսական հանգամանքներն են: Վերին հարկերում բնակարանները թանկ են. այդ պատճառով այնտեղ վարձակալում են ունևոր մարդիկ, բացի այդ բարձր հարկերի բնակարանների բնակիչներն ավելի ակտիվ ֆիզիկական կյանքով են ապրում:

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test