Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին գանգատվել է, որ դրամական խրախուսանքի փոխարեն դեմքի համար նախատեսված քսուք է ստացել

12:29 Ապրիլ 14 2022
*
Շոու-բիզնես
Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին գանգատվել է, որ դրամական խրախուսանքի փոխարեն դեմքի համար նախատեսված քսուք է ստացել

Քարդաշյան ընտանիքի նախկին աշխատակցուհին պատմել է, թե ինչպես է խրախուսանքի փոխարեն տնօրինությունից անվճար քսուք ստացել, գրում է The Mirror-ը։ Ջեսիկա ԴեՖինոն պատմել է, որ 2015-1016թթ․ որպես օգնական աշխատել է «Whalerock Industries» մեդիա ընկերությունում, որը Քարդաշյան-Ջեններ ընտանիքը վարձել էր իր հավելվածների ստեղծման համար։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե ջանասիրաբար աշխատել է՝ փորձելով ղեկավարությանն ապացուցել, որ արժանի է «պաշտոնի բարձրացման» եւ կարճ ժամանակ անց ճանաչվել է շաբաթվա լավագույն աշխատակից։
Սակայն սպասված խրախուսանքի կամ աշխատավարձի բարձրացման փոխարեն նրան դեմքի քսուքի անվճար օրինակ են տվել։

«Ես ստացա Crème de la Mer քսուքի անվճար տարբերակը․ արժեքը կազմում է 145 ֆունտ։ Եթե միայն կարողանայի վարձակալիս վճարել մաշկի խնամքի շքեղ միջոցներով»,- Ջեսիկայի խոսքերը մեջբերել է The Mirror-ը։

ԴեՖինոն նաեւ պատմել է, որ Քարդաշյանների հետ աշխատելը հեշտ չի եղել․ «չափազանց քիչ գումար չափից շատ աշխատաժամանակի համար եւ չափից շատ սթրես», իսկ մեկ այլ նախկին աշխատակից հավելել է, որ ընկերությունում «թունավոր աշխատանքային միջավայր» է եղել։ Ջեսիկային այդ պատմությունը հիշել ստիպել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս արած հայտարարությունը, թե «ոչ ոք չի ցանկանում աշխատել մեր օրերում»։

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Շոու-բիզնես
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Շոու-բիզնես
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Շոու-բիզնես
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test