Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

20:52 Հունիս 13 2022
*
Շոու-բիզնես
Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։
1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում, և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։

Հարակից նյութեր

Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
Շոու-բիզնես
20:23 Մայիս 17 2024
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի … ...
Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ
Շոու-բիզնես
20:19 Մայիս 17 2024
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային … ...
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում. երթուղին պարզ է (ուղիղ)
Շոու-բիզնես
13:29 Մայիս 13 2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում: Նա նախօրեին հայտարարել էր, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test