Էռնա Միր. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում»

13:15 Սեպտեմբեր 15 2017
*
Գործնական
Էռնա Միր. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում»

Սոչիում կայացավ «Նոր ալիքի» մրցութային երրորդ համերգը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրին երգերի պրեմիերաներ։ Էռնա Միրն Արտյոմ Վալտերի և Սարինի հեղինակած թեթև և դրական երգով գրավեց ժյուրիին և կրկին բարձր գնահատականի արժանացավ։

Երեկ հնչեցին ժյուրիի վերջին գնահատականները, արդյունքում առավելագույն գնահատականները ստացան 3 մասնակից` Հայաստանի ներկայացուցիչ Էռնա Միրը, Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն և Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոն` կիսելով հաղթանակը։

Արդյունքների ամփոփումից հետո Tert.am Life–ին տված հարցազրույցում Էռնան ասաց, որ «Նոր ալիքն» իրեն տվել է պայքարելու ևս մի մեծ փորձ և լավ ընկերներ։

Ավելի վաղ երգչուհու պրոդյուսերը մեզ հայտնել էր, որ Էռնան որպես մրցակից դիտարկում է միայն Ղազախստանի ներկայացուցիչ Ռուստեմ Ժուգունուսովին, որը հայտնվեց չորրորդ տեղում, սակայն, ըստ արդյունքների, ստացվում է, որ իրենց  միակ մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոյի մասին խոսք էլ չկար, սակայն երրորդ օրվա արդյունքներով խումբը ևս հաղթող ճանաչվեց։

Աղբյուրը՝ life.tert.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test