«Այո, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանն ասաց, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում

21:17 Մայիս 03 2023
*
Քաղաքականություն
«Այո, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանն ասաց, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում

Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչը որ ես այս ամբիոնից նախորդ շաբաթ ներկայացրել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Քանիօ որ հիմա այնտեղ բանակցություն է գնում, որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե բանակցող խմբին ինչ է հանձնարարել․ «Ես ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանականերում»։

Հարցին՝ ում որոշմամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ»։

Նյութի աղբյուր՝ news.am

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
Քաղաքականություն
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Քաղաքականություն
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Քաղաքականություն
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Քաղաքականություն
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test