Բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների․ Հայկ Մարությանը կայանալիք ավագանու անդրանիկ նիստի մասին

21:11 Սեպտեմբեր 27 2023
*
Քաղաքականություն
Բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների․ Հայկ Մարությանը կայանալիք ավագանու անդրանիկ նիստի մասին

Հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն անդրադարձել է ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանն այդ համատեքստում։

Նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել համագործակցել, սակայն ոչ դաշինքի տեսքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ պատրաստ է կոալիցիա կազմել, բայց այդ դեպքում վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Մարությանն անդրադարձել է այդ առաջարկին, ընդգծելով, որ, ըստ օրենքի, դա հնարավոր չէ փաստաթղթով ամրագրել․ մրցույթային կարգով է դա որոշվում։ Վերջինս դրա փոխարեն առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել, զբաղվել այդ վերահսկողությամբ։

«Օրենքը թույլ է տալիս ավագանիում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, կարող եք այն ղեկավարել, ստուգել բոլորին, առաջինը` ինձ, իմ երեք տարվա գործունեությունը, հետո միայն անցնել մյուսներին»,- ասել է Մարությանը։

Մարությանը խնդրել է, իր հետ չհամաձայնելու դեպքում, ուղղակի բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների։

Նշենք, որ եթե ստեղծված պայմաններում երեք ընդդիմադիր ուժերը՝ «Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները, միավորեն մանդատները, 65 մանդատից կստանան 33 ձայն՝ դառնալով մեծամասնություն։

Նշենք նաև, որ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին։ Ըստ նրա՝ տեղի ունեցողը բնական պրոցես է, մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց հարցերի պատասխանները ստանալու, սակայն ինքը չի միանում․ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։

Նյութի աղբյուր՝ iravaban.net

Հարակից նյութեր

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Քաղաքականություն
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Քաղաքականություն
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Քաղաքականություն
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից
Քաղաքականություն
21:51 Մայիս 19 2024
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test