Հենրիխ Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

15:58 Հունիս 22 2017
*
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է դպրոցական տարիների և մանկության հուշերի մասին:

Բացի այն, որ Մխիթարյանը պատմել է, թե ինչպիսի աշակերտ է եղել դպրոցում, նա նաև խոսել է իր ուսուցիչների և փոքր տարիքում սիրելի այլ մարզաձերի մասին.

– Ի՞նչ է տվել քեզ դպրոցը:

– Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի: Կենտրոնացած էի իմ ուսման վրա և ֆուտբոլի մասին մտածելու ժամանակ չունեի: Իհարկե, դպրոցից հետո ես գնում էի մարզումների, բայց, եթե անկեղծ լինեմ, մտածում էի դպրոցի մասին, քանի որ այն ինձ անհրաժեշտ էր գիտելիքների տեսանկյունից:

– Կա՞ր ինչ-որ բան, որ հատկապես սիրում էիր, կամ՝ չէիր սիրում:

– Սիրում էի բոլոր առարկաներն ու բոլոր ուսուցիչներին: Նրանց բոլորի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, և միշտ փորձում էի ներկա լինել դասերին: Սիրում էի յուրաքանչյուր ուսուցչի ու ոչ մի խնդիր չէի ունենում նրանց հետ: Ես պարզապես կենտրոնացած էի իմ ուսման վրա:

– Այդ ժամանակ ֆուտբոլ խաղալն ի՞նչ էր նշանակում: Դու քո թիմի ավա՞գն էիր, կամ՝ աստղային խաղացո՞ղը:

– Ոչ, անկեղծ ասած՝ մենք իրականում ավագ չունեինք: Ես խաղում էի իմ դասընկերների հետ, թիմ էինք ստեղծել և խաղում էինք մյուս աշակերտների թիմի դեմ: Ոչ ոք չէր ցանկանում խաղալ մեր դեմ, քանի որ մենք լավ դասարան ունեինք և նրանք գիտեին, որ հեշտորեն կհաղթենք նրանց:

– Կարո՞ղ ես որևէ հիշարժան խաղ կամ գոլ հիշել, որը դու հեղինակել ես դպրոցում:

– Իմ բոլոր գոլերը հիանալի էին (ծիծաղում է):

– Ի՞նչ կասես այլ մարզաձևերի մասին: Կա՞ր որևէ այլ մարզաձև, որը քեզ մոտ դարձյալ լավ էր ստացվում:

– Այո, մենք հաճախ բասկետբոլ էինք խաղում, նաև շատ էինք վազում: Բայց առավել հաճախ՝ բասկետբոլ էինք խաղում, դրանով հիմնականում զբաղվում էինք ֆիզկուլտուրայի դասերին: Երբեմն սեղանի թենիս էինք խաղում, բայց բասկետբոլ խաղալով ավելի մեծ հաճույք էինք ստանում, քանի որ զվարճալի է, երբ շատ խաղացողներով ես լինում: Բայց, իհարկե, ֆուտբոլն է ինձ համար միշտ գլխավոր մարզաձևը եղել:

– Այդ մարզաձևերը  քեզ օգնե՞լ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի քո կարիերայում:

– Այո, իհարկե: Միշտ էլ կարող ես այլ մարզաձևերից ինչ-որ բաներ տանել ֆուտբոլ: Դա շատ օգտակար է, քանի որ ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաև ուղեղի խաղ է:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
Սպորտ
20:04 Մայիս 17 2024
MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է լիգայի խաղացողների աշխատավարձերի տվյալները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին … ...
Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից
Սպորտ
17:44 Մայիս 01 2024
Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ … ...
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
20:49 Ապրիլ 27 2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում … ...
Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը
Սպորտ
20:43 Ապրիլ 16 2024
Լիտվացի աթլետ Միկոլաս Ալեկնան սահմանել է սկավառականետման համաշխարհային ռեկորդ։ Օկլահոմայում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը գրանցել է 74,35 մետր արդյունք՝ գերազանցելով … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test