Ուժեղ կանանց 4 առանձնահատկություն, որոնք նրանց գրավիչ են դարձնում

10:30 Հունիս 28 2017
*
Գործնական
Ուժեղ կանանց 4 առանձնահատկություն, որոնք նրանց գրավիչ են դարձնում

1. Նրանք բացարձակապես անկախ են: Ուժեղ կինը գիտի, թե կյանքից ինչ է ուզում, եւ, որն ամենակարեւորն է, գիտի, որ դրան պետք է ինքնուրույն հասնի: Եվ սա նրան չի վախեցնում: Սա շատ կարեւոր է հարաբերություններում, հատկապես տղամարդկանց համար: Ոչ ոք չի սիրում զգալ, որ ինքը որեւէ մեկի երջանկության միակ գաղտնիքն է: Օտար երջանկության համար պատասխանատու լինելը տղամարդկանց վախեցնում է: Դուք պետք է միմյանց լրացնեք, այլ ոչ թե լինեք ամբողջ կյանքի իմաստը:

2. Ուժեղ կինը տղամարդու կարիք չունի, բայց ցանկանում է ունենալ: Տղամարդիկ կանանց հուսահատությունը զգալու ինչ-որ վեցերորդ զգայարան ունեն, եւ դա սովորաբար նրանց դուր չի գալիս: Ուժեղ կնոջ համար տղամարդն իր կյանքում ոչ թե անհրաժեշտություն է, այլ ցանկություն: Շատ կարեւոր է սա հիշել, նույնիսկ եթե ձեզ տարիքը ճնշում է. օրինակ` դուք 40-ի շեմին եք եւ ցանկանում եք երեխա ունենալ, իսկ կողքին տղամարդ չկա: Ձեր հուսահատությունը հեռվից զգացվում է, այնպես որ` ձեր զգացմունքները վերահսկեք:

3. Ուժեղ կինն ինքնավստահ է: Նա գիտի` ինքն ով է եւ չի վախենում իրեն ցուցադրելուց: Ձեր արժեքի գիտակցումն ունեցեք, թե ինչ կարող եք տալ այս աշխարհին եւ տղամարդուն: Ինչ-որ առանձնահատուկ գրավիչ բան կա այն կնոջ մեջ, որն իրեն սիրում է (առողջ չափի մեջ), իր մարմնի մեջ իրեն հարմարավետ է զգում: Հենց սովորեք ձեզ սիրել, մյուս մարդիկ եւս կտեսնեն, թե ինչի համար ձեզ սիրեն:

4. Ուժեղ կինը չի խաղարկում: Տղաները, որոնք քո ժամանակին արժեն, կարիք չեն ունենա խաղարկելու, շուրջբոլորդ պտտվելու, ուստի դու էլ չպետք է խաղարկես: Ուժեղ կանայք բաց են շփվում` իմանալով, որ դա կարեւոր է ներդաշնակ հարաբերությունների համար: Արտահայտեք ձեր իսկական մտքերն ու զգացմունքները` դա ցույց է տալիս վստահության ձեր մակարդակը:

Աղբյուրը՝ news.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test