4 արդարացում, որ խանգարում են մեզ լինել հաջողակ և հարուստ

08:10 Հուլիս 04 2017
*
Գործնական
4 արդարացում, որ խանգարում են մեզ լինել հաջողակ և հարուստ

Հաջողության հասնելու ճանապարհը կարող է բարդ և քարքարոտ լինել, բայց ոչ ոք չի անցնելու այն Ձեր փոխարեն։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր կյանքի համար։ Այդ իսկ պատճառով մի փնտրեք արդարացումներ և անցեք գործի։

Միակ մարդը, որ խանգարում է Ձեզ հաջողության հասնել, Դուք եք։ Միայն Դուք, ոչ հասարակությունը և ոչ էլ կառավարությունը։ Հաջողությանը բնականաբար ավելի մոտ են նրանք, ովքեր ծնվել են արդեն ապահովված ընտանիքում, բայց դա բնավ էլ ոչինչ չի որոշում։ Նպատակին հասնել կարող է ցանկացածը։ Դրա համար մտքից պետք է հանել մի քանի արդարացում։

1. «Հաջողության հասնելու համար ես պետք է ստանամ բարձրագույն կրթություն»

Ոչ։ Ցանկալի դիպլոմը գուցե պետք գա Ձեզ, եթե Դուք ուզում եք ամեն օր 8 ժամ աշխատել ուրիշի ղեկավարությամբ։ Եթե Դուք ցանկանում եք սեփական գործ ունենալ, ապա ինքներդ պետք է լինեք ղեկավարը։ Սեփական գործ հիմնելը հնարավոր է անգամ առանց բարձագույն կրթության։ Հիշեք Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ով միայն օրերս ավարտեց համալսարանը։

Համալսարանը չի երաշխավորում, որ Դուք կլինեք խելացի։

2. «Ես չունեմ ժամանակ»

Հիմնականում այսպես են մարդիկ մեկնաբանում իրենց անհաջողությունները։ Դժվար թե աշխարհում գտնվի մեկը, ով չունի մեկ րոպե ազատ ժամանակ։ Համակարգչային խաղեր խաղալու և սոցցանցերում նորությունների պատը թերթելու փոխարեն զբաղվեք այն գործով, որը սիրում եք։ Ձեր հոբին կարող է դառնալ հաջողակ բիզնես։
Նպատակին անգամ դանդաղ քայլերով գնալը հաջողության սկիզբն է։

3. «Ես շատ ծեր եմ»

Ձեր ուղեղը դեռ շարունակում է աշխատել: Դուք դեռ ունեք ժամանակ: Քանի դեռ Դուք կենդանի եք, կարող եք հասնել ցանկալի արդյունքի: Երբեք ուշ չէ սովորելու համար: Անգամ եթե Դուք շատ հեռու եք 20 տարեկանից, չպետք է ձեռքերը ծալած նստեք:

4. «Սա շատ բարդ է: Ես չգիտեմ՝ ինչից սկսել»

Սկսելը ամենից բարդն է: Նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցրեք: Դուք նոր բան չեք սովորի, եթե չփնտրեք օգտակար տեղեկատվություն: Օգնության համար դիմեք պրոֆեսիոնալներին, ովքեր հասկանում են Ձեր ընտրած ոլորտից:

Սիրարփի Աղաբաբյան

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test