«Փաշինյանն ու Աննան սուրբ են, Աստված նրանց առողջություն տա». ո՞ւմ են իրենց տանն ապաստան տվել վարչապետն ու կինը

13:03 Հուլիս 24 2018
*
«Փաշինյանն ու Աննան սուրբ են, Աստված նրանց առողջություն տա». ո՞ւմ են իրենց տանն ապաստան տվել վարչապետն ու կինը

Sputnik Արմենիան որոշեց պարզել` ում է իր տանն ապաստան տվել «թավշյա հեղափոխության» առաջնորդը։

— Բարև ձեզ։ Մենք լրագրողներ ենք։ Կարո՞ղ եք մեզ ցույց տալ Փաշինյանների բնակարանը, – դիմեցինք շքամուտքի մոտ կանգնած մարդկանց։

— Ապացուցեք, որ լրագրող եք։ Մենք չգիտենք չէ՞, ով եք իրականում ու ի՞նչ եք ուզում մեր ազգի հերոսից, – ասացին Փաշինյանի հարևաններն ու կասկածանքով նայեցին մեզ։

Իսկ մենք, ինչպես ասում էր «Կովկասի գերուհու» հերոսը, դեռ բան չէինք արել, միայն ներս էինք մտել։

Բացատրում ենք, որ եկել ենք այցելենք այն ընտանիքին, որին ապաստան են տվել Փաշինյանն ու կինը։ Բեյջերն ենք ներկայացնում ու մեզ ցույց են տալիս ճանապարհը։ Բնակարանն ամենավերևի` չորրորդ հարկում է։

Մեր առջև վանդակավոր դուռ է, որը հարկի երկու տներն է առանձնացնում։ Զանգն ենք տալիս, շան հաչոց է լսվում։ Հետո դուռը բացվում է, ու մենք գլուխը սրբիչով փաթաթած երիտասարդ կին ենք տեսնում։

Իմանալով, որ լրագրող ենք` փորձեց խուսափել խոսակցությունից։

«Չէ, խնդրում եմ, չենք ուզում լուսանկարվել ու խոսել։ Ինչի՞ մասին խոսել։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սուրբ են, Աստված նրանց առողջություն տա։ Այսքանը», – ասում է նա։

Քանի դեռ դուռը մեր առջև չի փակվել, հասցնում ենք ևս մի երկու հարց տալ։ Պարզվում է` ընտանիքնը վեց հոգուց է կազմված, նրանցից երկուսը դպրոցական տարիքի երեխաներ են։

Այս ընտանիքն ընդհանրապես ծանոթ չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի որևէ անդամի հետ, պարզապես դիմել էին նրա կնոջը` օգնություն ստանալու համար։ Ի պատասխան Աննա Հակոբյանն առաջարկել էր ապրել իրենց բնակարանում։

Կինը բարբառով չէր խոսում ու տպավորություն էր ստեղծվում, որ նա Երևանից է։ Շունը շարունակում էր հաչել, և նա ևս մեկ անգամ օրհնեց Փաշինյանին ու նրա կնոջն ու փակեց դուռը։

Այդ պահին հարևաններ էին անցնում։ Կանգնեցնում ենք նրանց ու նոր բնակիչների մասին հարցնում։ Պատասխանում են, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ։

«Մի երկու-երեք օր առաջ են այստեղ եկել, չգիտենք էլ` քանի հոգի են։ Միայն շան հաչոցն ենք լսել»։

Տղամարդկանցից մեկը, որը մեզ ներս չէր ուզում թողնել, ասում է, որ այդ ընտանիքի երեխաներից մեկը, հնարավոր է, աուտիզմ ունի։ Մնացածը հաստատում են`լսել են այդ մասին։ Բոլորը հույս ունեն, որ ընտանիքը շուտով կտեղավորվի ու վերջապես կծանոթանան։

Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետի կինը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր քաղաքացիներին` խնդրելով բնակեցնել սոցիալապես անապահով ընտանիքներին դատարկ տներում։ Այն ժամանակ սոցիալական կայքերում նրան քննադատության ենթարկեցին, իբր ինքներդ օգնեք, այլ ոչ թե ուրիշներից պահանջեք։ Ինչպես երևում է, վարչապետի կինն առաջինն ինքը գնաց այդ քայլին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test