ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ իր կնոջ` Սվետլանա Հարությունյանի ունեցվածքը

13:14 Հուլիս 24 2018
*
Քաղաքականություն
ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ իր կնոջ` Սվետլանա Հարությունյանի ունեցվածքը

Վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել ՀՀ ՊՆ նախկին նախարար, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, ՀՀ նախագահի նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի կալանավորման որոշումը: Հիշեցնենք, որ մոտ 3 շաբաթ առաջ Մարտի 1-ի գործով նոր զարգացումներ տեղի ունեցան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀԺ-ն ուսումնասիրեց Միքայել Հարությունյանի եւ նրա կնոջ` Սվետլանա Հարությունյանի ներկայացրած հայտարարագրերը: Հարկ է նշել, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիր չկա, բոլոր հայտարարագրերը տարեկան ձեռք բերած գույքի, դրամական միջոցների եւ եկամուտների վերաբերյալ են:

Միքայել Հարությունյանը 2014 թվականի մարտի 18-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ անցած հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ եւ 10 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 28 մլն դրամ եւ 10 հազար դոլար:

Հարկային տարում Հարությունյանի եկամուտը կազմել է 15 մլն 524 հազար 192 դրամ, որից 10 մլն 524 հազար 192 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 5 մլն դրամը՝ գույքի օտարումից:

Ամուսնու հետ զուգահեռ նույն օրը Միքայել Հարությունյանի կինը` Սվետլանա Հարությունյանը, ներկայացրել է իր տարեկան եկամուտները:

Ըստ այդ հայտարարագրի՝ Սվետլանա Հարությունյանը նախորդ հարկային տարվա սկզբում ունեցել է 3 մլն դրամ եւ 30 հազար դոլար, իսկ տարեվերջում՝ 6 մլն դրամ եւ 30 հազար դոլար:

Սվետլանա Հարությունյանի տարեկան եկամուտները 2014-ին նախորդող տարում կազմել են 13 մլն 315 հազար 921 դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

2015 թվականի փետրվարի 4-ին Միքայել Հարությունյանը դարձյալ էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ Միքայել Հարությունյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 30 մլն դրամ եւ 10 հազար դոլար, ինչը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Նախորդող տարում Հարությունյանի եկամուտները կազմել են 14 մլն 996 հազար 314 դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից:

2015 թվականի փետրվարի 4-ին ամուսնուն զուգահեռ իր տարեկան հայտարարագիրն է ներկայացրել նաեւ Սվետլանա Հարությունյանը:

Ըստ այդ հայտարարագրի՝ Սվետլանա Հարությունյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 7 մլն դրամ եւ 30 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 8 մլն դրամ եւ 25 հազար դոլար:

Իսկ նրա եկամուտները կազմել են 9 մլն դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Ըստ 2016 թվականի փետրվարի 5-ին Միքայել Հարությունյանի ներկայացրած տարեկան հայտարարագրի՝ նա այդ տարվա սկզբում ունեցել է 25 մլն դրամ եւ 10 հազար դոլար, իսկ տարեվերջում նրա դրամական միջոցները զրոյական են եղել:

Միքայել Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 14 մլն 815 հազար 488 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նույնը օրը ՊՆ նախկին նախարարի կինը` Սվետլանա Հարությունյանը, եւս ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նա տարեսկզբում ունեցել է 8 մլն դրամ եւ 25 հազար դոլար, իսկ տարեվերջում ինչպես եւ ամուսնու դեպքում, նրա միջոցները զրոյական են եղել:

Սվետլանա Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 3 մլն 240 հազար դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Ըստ 2017 թվականի հունվարի 24-ին ներկայացրած հայտարարագրի Միքայել Հարությունյանը չի ունեցել դրամական միջոցներ: Հարությունյանն ունեցել է տարեկան եկամուտ 13 մլն 728 հազար 272 դրամի չափով, որից 4 մլն 630 հազար 311 դրամը գոյացել է կենսաթոշակից, 7 մլն 733 հազար 234 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 364 հազար 727 դրամը ըստ հայտարարագրի գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

Հարությունյանի տիկնոջ`Սվետլանա Հարությունյանի նույն օրը ներկայացրած հայտարարագրի համաձայն, նա չի ունեցել դրամական միջոցներ: Սվետլանա Հարությունյանը ունեցել է եկամուտ 4 մլն 320 հազար դրամի չափով, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Ըստ 2018 թվականի մարտի 12-ին Միքայել Հարությունյանի ներկայացրած հայտարարագրի, նա անցած տարում ունեցել է միայն եկամուտ 14 մլն 620 հազար 182 դրամի չափով, որից 9 մլն 405 հազար 462 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 5 մլն 214 հազար 720 դրամը կենսաթոշակից:

Սվետլանա Հարությունյանը 2018 թվականի մարտի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրի համաձայն ունեցել է միայն եկամուտ` 4 մլն 320 հազար դրամի չափով, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Այսինքն, Հարությունյանների ընտանիքը, ըստ հայտարարագրի, 4 տարի է՝ ձեռք չի բերել շարժական եւ անշարժ գույք:

Աղբյուրը՝ armtimes.com

Հարակից նյութեր

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Քաղաքականություն
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Քաղաքականություն
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Քաղաքականություն
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից
Քաղաքականություն
21:51 Մայիս 19 2024
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test