Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին ազատ արձակեցին

16:20 Հուլիս 24 2018
*
Հասարակություն
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին ազատ արձակեցին

Վաչագան Ղազարյանի ազատության համար 1 մլրդ դրամ գրավ են վճարել։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, Sputnik Արմենիային հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Վաչագան Ղազարյանն արդեն ազատության մեջ է։

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Հասարակություն
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Հասարակություն
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Հասարակություն
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից
Հասարակություն
21:51 Մայիս 19 2024
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test