Ռիտա Սարգսյանը երգչին օգնել է խուսափել ծառայությունից՝ տեսողական «սարքովի» խնդիրների հիմքով. Նախկին առաջին տիկնոջ անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում

15:15 Օգոստոս 07 2018
*
Շոու-բիզնես
Ռիտա Սարգսյանը երգչին օգնել է խուսափել ծառայությունից՝ տեսողական «սարքովի» խնդիրների հիմքով. Նախկին առաջին տիկնոջ անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում

LosArmNews.com կայքը շարունակելով իր շարքն՝ այս անգամ ներկայացնում է հաջորդ երգչին, ով կարողացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Եվ այսպես, հեղափոխության օրերին իրենց թացն ու չորը տարբերող տասնյակ հայտնիների նման, իրեն նախկինում հովանավորողներից կտրուկ երես թեքելով,  ընդդիմության պոչը բռնեց նաև երգիչ Նարեկ Մակարյանը: Մինչ այդ պահը նախկին իշխանություններին հաճոյացող երգչի էջում այսօր արդեն կարելի է տեսնել քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, պատգամավոր Ալեն Սիմոնյանին, ավելի վաղ՝ վարչապետ Փաշինյանին հաճոյացող ու նախկին կառավարությանը դատապարտող գրառումներ ու տեսանյութեր. դե գուցե նրանք էլ վաղը մյուս օր կարողանան իրեն ինչ-ինչ հարցերով սատարել:

Gepostet von Narek Makaryan am Sonntag, 22. April 2018

Երգիչն, ով զինվորական համազգեստ կրել է բացառապես համերգների ու Լոս Անջելեսի փողոցներում զբոսնելու ժամանակ, զինվորական ծառայությունից ազատվել է ոչ օրինական ճանապարհով: Ինչպես ներկայացրել էինք նախորդ դեպքում, այս անգամ էլ «գործը գլուխ է բերել» Ռիտա Սարգսյանը: Նախկին նախագահի տիկնոջը դիմելուն երգիչը հասել է միջնորդությամբ. այս «ազգանվեր» գործն իր ուսերին է վերցրել կոմպոզիտոր, երգահան Արամ Սաթյանը, ում հետ Նարեկը ծանոթացել ու մտերմացել է համերգներից մեկի ժամանակ: Հայկական շոուբիզնեսին մոտ կանգնած Ռիտա Սարգսյանը, այս անգամ էլ տեղի տալով կոմպոզիտորի թախանձանքներին, այնպես է դասավորել տվել, որ տեսողության հետ որևէ խնդիր չունեցող երգիչն ազատվել է ծառայությունից՝ վատ տեսողության հիմքով:

Ի դեպ, նշենք, որ տեսողական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատումը կարգավորվում է «Զինապարտության մասին օրենքով»: Ընդ որում, օրենքն այնքան խիստ է շարադրում ծառայությունից ազատվելու հիմքերը, որ հատուկենտ զորաչոկիչներ են, որ իսկապես բավարարում են չափորոշիչներին ու ազատվում են զինծառայությունից. մնացածը, թեպետ ունենալով տեսողական խնդիրներ, զոչակոչվում են բանակ՝ ըստ օրենքի ծառայելու սահամանափակումով, բայց իրականում ծառայությունն անցկացնում են մյուսներին հավասար պայմաններով ու նույն ծանրաբեռնվածությամբ:

Այս դեպքում, երգիչն, ով երբևէ չի խոսել իր ունեցած տեսողական խնդիրների մասին, որոշների թեթև ձեռքով դարձել է հիվանդության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կրող ու ազատվել հայրենիքի առաջ պարտավորություններից:

Աղբյուրը՝ losarmnews.com

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Շոու-բիզնես
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Շոու-բիզնես
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Շոու-բիզնես
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test