4 գիտականորեն ապացուցված պատճառներ լուռ մնալու համար

09:15 Հուլիս 24 2017
*
Մշակույթ
4 գիտականորեն ապացուցված պատճառներ լուռ մնալու համար

Մեր կյանքի ամեն վայրկյան մենք շրջապատված ենք աղմուկով, և մենք այնքան ենք սովորել դրան, որ դա մեզ համար սովորական բան է դարձել:

Այնուամենայնիվ, մենք ձեզ այսօր կապացուցենք, թե ինչու մենք պետք է ավելի շատ լուռ մնանք և սովորեցնենք ինքներս մեզ լռությանը:

  1. Լռությունն օգնում է ուղեղի բջիջների վերականգնմանը
    Ըստ 2013 թվականի աղմուկի մակարդակների մասին ուսումնասիրության՝ երկու ժամ լռությունը օգնում է նոր բջիջներ առաջացնել հիպոկամպուսին (վերջինս ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է մեր սովորելու ունակությունների, հիշողության և էմոցիաների համար):

  2. Լռությունը մեզ ստեղծարար է դարձնում
    Մեր ուղեղն ավելի ակտիվ է, երբ մեր մարմինը հանգիստ է: Հանգստյան ժամերին այն մշակում և վերցնում է օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան: Երբ այս պրոցեսը լավ է ընթանում, այսինքն, առանց շեղող աղմուկի կամ միջամտության, ուղեղը ակտիվացնում է այն հատվածը, որը միացնում է էմոցիաները և հիշողությունը, բարձրացնում է մարդու երևակայությունը և բարելավում կարողությունները: Այսպիսով՝ լռության մեջ մենք ավելի ստեղծարար ենք դառնում և բացվում ենք աշխարհին:

  3. Լռությունը ազատում է սթրեսից և լարվածությունից

Ապացուցված է, որ անդադար աղմուկը ազդում է ուղեղի վրա, ինչն էլ ավելի է ազդում սթրեսի հորմոնների մակարդակի վրա: Լռությունը, ընդհակառակը, անում է հակառակը. աղմուկի բացակայությունը ազատում է մեր ուղեղը և մարմինը լարվածությունից: Հետազոտողները հաշվարկել են, թե ինչպես է փոխվում մարդու արյան ճնշումը և շրջանառությունը և պարզվել է, որ 2 րոպե լռությունը շատ ավելի հանգստացնող է, քան ցանկացած հանգստացնող երաժշտություն լսելը:

  1. Լռությունը լրացնում է մեր մտավոր ռեսուրսները

Աղմուկը խանգարում է մեզ խնդիրներ լուծել թե՛ ուսումնառության ժամանակ, և թե՛ աշխատանքում. այն կարող է մեր մոտիվացիայի և ուշադրության պակասի պատճառը դառնալ, ինչպես նաև դրա պատճառով մենք ավելի շատ սխալներ կարող ենք անել: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր ավտոբուսի կամ գնացքի կանգառներին ավելի մոտ են ապրում, ավելի ցածր թվանշաններ են ստանում կարդալուց և լեզուներից, քան այն երեխաները, ովքեր ավելի հանգիստ թաղամասերում են ապրում: Այնուամենայնիվ, կա մի հաճելի հավելում. Ուղեղը կարող է վերականգնել այն ամենը, ինչը դուք կորցրել եք աղմուկի ժամանակ:

Աղբյուրը՝ past.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Մշակույթ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Մշակույթ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Մշակույթ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Մշակույթ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test